Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/77

Այս էջը սրբագրված է

— Իրավ որ ես լավ չըգիտեմ։

— Այո՛, ես շատ լավ գիտեմ, թեպետ լրագրապետ չեմ, որ Հյուսնի փաշան Կիպրոս աքսորվեցավ: Այնպես չէ՞ կաղինոճի։

— Այո Էֆենտիմ, Հյուսնի փաշան կայսերական հրամանով նախ Կիպրոս աքսորվեցավ. բայց ետքը Արարատուս խմբագիրը անի հոնեն հանեց Կրետե աքսորեց, հիմա ալ Կրետեեն կը հանե ու Սեն Ժան տ'Աքրի բերդը բանտարկելու կը ղրկե։

Տաճիկը: — Երանի հայ ազգին որ այսպիսի խմբագիրներ ունի։ Կազինոճի դուն ամեն տեղ Արարատին ետևեն պտըտե, որ անոր գրածին թե թարգմանն ու թե սրբագրիչն ըլլաս: