Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/81

Այս էջը սրբագրված է

ԽՈՐԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԲԱՆԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ

Անցյալ երեքշաբթի օրը Խորեն եպիսկոպոս ազգային Քաղաքական ժողովին ներկայանալով կը հարցնե թե Մոլտո — Վալաքիո կողմանց ժողովուրդին իրեն այցելու երթալու խնդիրք ու՞ր մնաց։

— Ուր էր նե հոն մնաց, այսինքն գարնան պիտի տրվեր վերտին որոշումը, ուստի գարնան մնաց։

Բայց պետք է որ Խորեն եպիսկոպոսին այժմեն իմաց տրվի, որ իր պատրաստություններն ընե։

— Պատրաստություններն Ազգային վարշությունը կընե․ Խորեն եպիսկոպոսին շատ շատ պետք եղածն է մեկ մախաղ մը, մեկ գավազան մը, ան ալ տեղե մը կը գտնվի։

Բայց պետք է, որ Խորեն եպիսկոպոս այս օրվնե գիտնա իր երթալիքն ու չերթալիքը, որ անոր համեմատ գործ բռնե։

— Անոր արդի բռնելիք գործը Ռոտոսթո երթալն է, ըստ Սահմանադրության իր երթալիք տեղը հոն է. Սահմանադրությունն ալ Ազգային վարչութենեն վեր է։

Խորեն եպիսկոպոս տեսնելով, որ Մոլտո — Վալաքիո այցելությունը տակավին անորոշ վիճակի մեջ է, որոշվելուն ալ շատ ատեն կա՝ Քաղաքական ժողովին մեջ այդ պաշտոնեն հրաժարեր է։ Ալ այնուհետև անոր վրայոք չխոսվիլը խնդրեր է։

— Է՛յ, սրբազան, Ռոտոսթոյի համար ի՞նչ պիտի ըսեք։

— Անոր ալ պատասխանը ետքը կուտամ։

Բայց ե՞րբ պիտի տա։

Իր կողմեն պատասխանը Մեղուն կուտա։

Ինքը հիմա ռոտոստոցվոց հետ բանակցության մեջ է․ կուզե որ ոստոստոցիք ամսական վճարեն ու Ֆռենկյան Աբրահամ էֆենտին Ռոտոսթոյի առաջնորդին քաբու-քյահյասի կարգեն։ Ռոտոսթո էի մեջ Պատրիարքարանեն մեծ առաջնորդարան մը շինեն, երկո-