Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/84

Այս էջը սրբագրված է

— Շատ աղեկ:

Հարությունը դուրս ելավ ու իր մեծավորին հրամանը գործադրեց. ամեն մարդ ալ տեսավ, որ Օրագիր անցյալ տարի մեկ նյութի մը վրա ինչ որ գրեր է՝ այս տարի անոր հակառակը կը գրե։

Մասիսի խմբագիրը ինք ալ ետքը կարդացեր է ասի ու հետևյալ պատվերը տվեր է գրաշարին:

Չըլլա որ ասկե ետքը ելած Օրագիրները տանիք ախտերին, պախալին ծախեք. տեսա՞ք, էն չպիտու բանն ալ օր մը պետք կըլլա. ասկե ետքի թերթերը միշտ պահեցեթ, որ չորս հինգ ամիս ետքը նորեն Օրագիրին դեմ գրել հարկ ըլլա նե՝ այս օրերուս թերթերը սանենք, անոնց միջինները շարեք ու իրեն պատասխանը նորեն ինք տված ըլլա: