Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/85

Այս էջը սրբագրված է

ՎՐԻՊԱԿՔ

<2>

Փողի 9-րդ թերթին, երկրորդ երեսի, երրորդ էջի հեռագրական լուրերուն մեջի սա խոսքը՝

«Սպանիո մեջ պաշտոնեական նոր տագնապի մը զրույցը կը պտըտիկ։

Մասիսի 1199դ թերթին Ա. երեսին Բ․ էջին մեջ կարդալու է՝ «Զրույց կա, թե Սպանիո մեջ պաշտոնյայք նորեն հրաժարական տված են»:

Կերևա թե Փողին թարգմանիչն ալ Արարատի և Օրագրի թարգմանիչներեն չմնար բանաստեղծութեան մեջ:

Աս աղեկ, Փողի, Օրագրի և այլ լրագրաց թարգմանությանց սխալները Մասիսի մեջ կարդանք, բայց այդ լրագրաց լեզվի և բան հասկցնելու եղանակին մեջ ըրած սխալներնին որմե շտկենք։

Օրինակի համար. «Մեծանուն վախճանյալը բազմաթիվ աղքատիկ ընտանյաց Արտերուն վիշտ և սուգ ազդեց, յուր կենդանվույն. գթության և ողորմածասիրության ցույցերովը» (տե՛ս Փող, թիվ 5. երես 2. էջ 4)։

Կենդանվույն՝ ողջ ողջ ըսել է։

Ողորմածասիրություն՝ ողորմածները սիրել ըսել է։

Ցույց՝ կեոսթերիշ ըսել է։ Ուրեմն, մեծանուն վախճանյալը ողորմած սիրտ չէ եղեր, հապա այնպես կը ցուցնե եղեր։

Նույն թիվ, երես 3, էջ 1. «Այս տիկինը սուլթան Ապտյուլ Մեճիտի կայսերության օրով, արտաքին գործոց պաշտոնյա և պետական խորհրդատան և ոչ խորհրդո, նախագահ, լուսահոգի Բիֆաթ փաշայի ամուսինն էր»։

— Մեղուի հավելվածը. — որ հիմա արքայության մեջ լուսահոգի Հակոբ պատրիարքին հետ քովեքով կը նստին։

Նույն թիվ։ Նույն երես, նույն էջ. «Մյուս ողջ մնացածներն ալ