Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/89

Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԻՑՈՒՄ

<3>

Պեշիկթաշ եկեղեցիին տունը ձրի նստող տեր Գաբրիել քահանան իր այն նստած տանը մեկ քանի սենյակը վարձու պիտի տա մեկ քանի տարվան համար: Ուզողը առանց այն տեղի թաղական խորհուրդին իմաց տալու և առանց թաղական խորհուրդին ալ դիտությանը թող երթա սակարկությունն ընե՝ աման գինով կրնա բռնել։


ՎԱՍՆ ՊԱՐԱՊ ՄՆԱԼՈՅ ՏԵՂՈՅՍ

ԳՐԵՑԱԻ ԲԱՆՍ

Փունջի խմբագրին հարցուցեր են թե՝ «Ամոթ կըսեն բան մը կա. գիտե՞ս ինչ է»:

Պատասխաներ է.— է անուն գոյական, հասարակ, պարզ և եզակի:

Քերականության վարժապետի մը տալիք պատասխանն ալ աս կրնա ըլլալ: