Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/91

Այս էջը սրբագրված է

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՕՐԱԳՐՈ ԸՆԴԴԵՄ ՄԱՆԶՈԻՄԵԻ

Կերգեմ ես այն դյուցազանց պատերազմը` որք սագի փետուրով զինյալ վեց ամիս կատաղաբար իրարու դեմ պատերազմեցան, ընթերցողաց սոսկալի ջարդ տվին, և լրագրական ասպարեզը արյամբ արատավորեցին։

Ասա ինձ, ո՛վ մուսա, ինչու՞ բանաստեղծները փախուկ կըլլան, և ինչպե՞ս եղավ, որ Օրագիր ոճրագործ բառին վրա ի սրտմտություն բրդյալ ասպարեզ կարդաց Մանզումեին. և ինչպես եղավ, որ վերջեն երկուքն ալ հաղթանակավ ետ դարձան։ Եվ դուք, ո՛վ մոլսայք, Ողիմպոսի գագաթեն հոսեցեք ի ճամլը խան, Ասմա ալթը, միջին հարկ, թիվ օգնեցեք ինձ, որ այս վեցամսյա պատերազմը մեկ երգով կարող ըլլամ երգել։ Այն. ինչ վարդամատն Արշալույս արեգական դռնակը բանալու համար դարբին փնտրելու իջեր էր Հեփեստոսին բնակարանը, Օրագիր մեկեն ի մեկ արթնցավ, աչքերը բացավ, անկողնույն մեջ կանգնեցավ, «Օ՜ր մահու և կենաց» գոչեց այնպիսի սարսափելի ձայնով մը, որ քարյուան սկսավ շարժիլ քանի մը վայրկյան ձեռն ի ծնոտ խորհելեն վերջը վար իջավ. նոր զորություն մը դգեցավ, որովհետև օդը ցուրտ էր, և ի զեն ի զեն ըսելով, զենքերուն դիմեց, առավ զանոնք, գրպանը խոթեց, և արիաբար հեծնելով յուր ոտքի ամաններուն վրա, կատաղի առյուծի մը պես տունեն դուրս ելավ, և դեմ եդյալ կը հառաջանար դեպի հոն, ուր յուր թշնամին պիտի սպաններ:

Մանզումեն ի քեն վրիժու վառյալ, հապճեպով սկսավ հագվիլ պատերազմական հագուստները, զգեցավ յուր զրահը՝ ուսկից արևու ճառագայթները չեն կրնար թափ անցնիլ. մեջքը կախեց յուր սուրը, և գոչեց «կամ անկում, կամ վերականգնում. դողացեր ոտքերուս տակ ո՜վ գուլպաներս» ըսավ և սկսավ վերջին ողջույնը տալ իր սենյակին. «մնա բարյավ, ո՜վ սենյակս, մնա բարյավ ո՜վ գրա-