Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/93

Այս էջը սրբագրված է

հետև, սիրելի է մարդոց անոնցմե խաբվիլը։ Աստվածներն այս առաջարկությունը կամա ակամա ընդունեցին: Առաքինությունը հանձն առավ այս պաշտոնը. իսկույն գեղեցիկ աղջկան մը կերպարանափոխվեցավ. ժպիտով մը հերկնից վար իջավ և կանգնեցավ մեր գյուցազանց մեջտեղը, որոնցմե մին բանթալոնը կը կապեր և մյուսը բյուսկյուլը շտկելու զբաղած էր։

Ո՜վ դյուցազունք, գոչեց Առաքինությունը, կը ճանչնա՞ք զիս: — Ամենևին, պատասխաներ Մանզումեն: — Բնավ երբեք, պոռար Օրագիր: — Կյանքերնուս մեջ զքեզ բնավ տեսանծ չունինք, գոչեցին Օրագիր և Մանզումե: — Առաքինություն է իմ անունս ըսավ։ — Կարգվա՞ծ եք օրիորդ, հարցուր Օրագիր:— Ժիմնազթիք գիտե՞ք, հարցուր Մանզումեն — Այս հարցումներուն վրա Առաքինությունը ժպտերավ և կոտրատվելով մը Օրագրին գիրկը նետվեցավ։— Ո՜հ, օրիորդ, ըսավ Օրագիր լալով, որչափ աղվոր եք: Առաքինությունը քահքահ մը փրցնելով Օրագրի գրկեն Մանզումեի գիրկը ցատկեց: Մանզումեն չկրնալով ինքզինք բռնել արտասվաց հեղեղ մը թափեց թաշկինակին մեջ: Աղջիկը երկու բազուկները բարավ և Օրագիրն ու Մանզումեն միանգամայն գրկելով, կը տեսնե՞ր ըստվ, դուք քաջ եք, բայց կոտորած ընելով կը հաղթեք. ես ձենե ավելի քաջ եմ, որովհետև առանց կոտորածի կը հաղթեմ. о՜ն անդր, ձեռք երկնցուրեք իրարու: Օրագիր և Մանզումե իրարու ձեռք թոթվեցին, համբույրներ փոխանակեցին, և այս վայրկենական հաշտութենեն վերջը՝ Առաքինությունը թռավ ասոնց վրայեն: Մեր դյուցազունք քանի մը վայրկյան ցիցի պես կայնած՝ դեմ առ դեմ, ապշած իրարու երես նայելեն ետքը սկսան խնդալ, անանկ որ ուրախության արցունքով թրջեցին իրենց վարտիքները։ Արևը, որ ի նշան տրտմության չէր երևած մինչև այն ժամուն, ապարանքեն դարս ելավ յուր լուսասփյուռ ճառագայթները տարածելով տիեզերքիս վրա, բնությունը կենդանացուր և մեր դյուցազանց վարտիքները չորցուց: