Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/95

Այս էջը սրբագրված է

Այս Գոգցես Իմնը Բարիզ գացեր է ժամանակավ, դերձակութեան վրա կատարյալ գաղափար առնելու համար, ամիս մը հոգ մնալեն վերջը ճամբա ելած է և շոգենավին մեջ բախտը հաջողեր փաստաբան եղեր է։

Պարոն Գոգցես Իմնը լավ հայերեն և գաղղիերեն գիտե կըսե ինք. և փաստաբանությունե ավելցած ժամերը գրտգիտության կը զոհե. այսինքն՝ հայկազյան բառարանը կը թղթատե, քանի մը ավարիաթո բառեր կը սորվի անկե, և իրիկուն դեմը ելողին կը հարցնե զանոնք։

Այս արարածն առջի օրը Մասիսի կը հանդիպի ու կըսե.

— Քենե բոլորովին պաղեցա։

— Ինչու:

— Որովհետև այս շաբթվան ըրած մեկ թարգմանությունդ ոչ թե միայն հայերեն չէ, այլ նաև գաղղիերեն չգիտցողներուն անհասկնալի է:

— Որը՞։

— «Ժը վու պռյուլ լա սերվեթ» խոսքը «ատրճանակ մը կը պարպեմ վրադ զքեզ կը մեռցնեմ» ըսել է, մինչդեռ դուն «ուղեղդ կայրեմ» թարգմաներ ես, ա՜հ, դուն ալ գաղղիերեն չես գիտեր եղեր. ալ այսուհետև հետդ չեմ տեսնվիր։

— Ըսել է որ հետս չպիտի խոսիք։

— Ո՛չ, չպիտի խոսիմ։

— Շատ գոհ կըլլամ, վասնզի վու մը քասե լա թեթ։

— Տե՛, ասիկա հայերենի դարձուր նայիմ։

— Գլուխս կը կոտրես:

— Անոր թարգմանությունը սա է՝ Գոգցես Իմն, վիշտ իմն հայթայթես գլխո իմո: Տեսա՞ր հայերենը, լուսահոգի Հովհաննես կաթողիկոսի ոճն է այս... ուղեղդ այրեմ, ըլլալու՞ բան է աս. ուղեղղ այրե՜մ... սրվոր նայե մեյ մը։

— Գոգցես Իմն. սըվոր նայե մեյմը։

Աս ըսելով սկսան իրարու նայիլ։

Անցյալները Մասիս Վ. էմմանուելին համար ըսած էր՝ թե կանգառը մինչև վերջին տերևը կերավ. այն ատենե իվեր շատերը հետաքրքիր են գիտնալու թե՝ Վ. էմմանուել այդ կանգառը միսո՞վ կերավ, թե ձեթով, ատիկա մենք ալ չգիտենք։ Միայն սա չափ բերկրությամբ սրտի իմացանք, որ Վ. էմմանուել կանգառին տերեներն ուտելեն ետքը կոթն ալ Մասիսի ղրկէր է։