Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/10

Այս էջը սրբագրված է

ցավ,եր մինչև հիմա ո՛չեղավ ո՛շ ալ ան, և ասանկ երթալու ըլլա նե կարծենք վերջին դատաստանեն օր մը առաջ Սահմադրության վերաքննությունը պիտի լմննա և մեռելոց հարության օրն ալ Պատրիարք պիտի ընտրվի, և շատ հավանական է, որ Գաբրիել հրեշտակապետն ալ նույն օրվան Ընդհանուր ժողովնուս հիմակվան պես նախագահե, և անոր հոգին առնե, եթե տակավին առած չէ։

Սահմանադրության վերաքննության խնդիրը Պատրիարքի ընտրության գործին պես քանի մը օրվան մեջ լմննալու գործ չըլլալով, այսինքն ամիսներու է թերևս (մեր Ընդհանուր ժողովին մեջ) տարիներու կարոտ ըլլալով, այդ երկար միջոցին մեջ Ազգային գործերը երեսի վրա չձգելու և Պատրիարքարանը հիմակվան վիճակին մեջ չպահելու համար Ընդհանուր ժողովը պետք է վերաքննված Պատրիարքի մը ընտրության ձեռք զարնե, որպեսզի օրենքը պիտի շտկենք ըսելով կենսական խնդիրները չմեռցունե։

ԱԶԳԱՅԻՆ ՍՆՏՈՒԿ

Ազգային սնտուկին¹ թեթևությունը այս օրերս առած դարձեր է. երիտասարդի մը թեթևությունը հասկցնելու համար «Ազգային սնտուկին պես է» կ՝ըսեն կոր։

Բնավ մեր մտքեն շէր անցներ, որ երիտասարդաց ոմանց այս թերությունը ծաղրած ատեննիս Ազգային սնտուկն ալ միևնույն թերության մեջ տեսնելու դմբախտությունր պիտի ունենայինք:

Եվ սակայն Օրագիր դյուրին միջոց մը գտեր է Ազգային սնտուկը այս թերութենեն ազատելու համար. ծախսերր պակսեցնելու է, յասախճիներն ալ կերակուրնին դուրսը ուտելու են կ՝ըսե։

Իրավ է. ծախսերը պակսեցնելնուս պես և կամ ամենևին ծախս չընելնուս պես Սնտուկը նեղության մեջ չիյնար. և եթե պարտքերնիս ալ չվճարելու ճամբա մը գտնենք, ան ատեն Սնտուկին մեջ բավական պատրաստ դրամ ալ կը գտնենք։


Օրագիրի կարծիքով, իբր խոհանոցի ծախս միմիայն խահվեին ու շաքարին ստակը վճարելու է եղեր Սնտուկը, որպեսզի գալիք հյուրերուն սուրճ հրամցվի։


Սնտուկին այս նեղ վիճակին մեջ մենք Օրագրո այս առաջարկությունն ալ չենք ընդունիր, չենք հավանիր, որ հյուրերուն սուրճ հրամցնելու համար Սնտուկը պարպենք։