Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/100

Այս էջը սրբագրված է

«ԹԱՏՐՈՆԻ» ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԼՈԻԾՎԱԾ


ՀԱՆԵԼՈԻԿ ՄԸ


- Ի՞նչ է այն, որ նախ տասն էր և հիմա երթալով մեկ մնաց։


- Կ’ուտվի՞, թե չէ։


- Չուտվի՛ր։


- Ուրեմն, փողոցները ծախված փիլավ զերտեն:


- Այն չէ։


- Հոգի ունի՞, թե չէ։


- Չունի՛։


- Արշալույսը:


- Այն ալ չէ։


- Վրան կը նստվի , թե չէ։


- Չի՛ նստվիր։


- Ուն խափանին նավակները։


- Այն ալ չէ։


- Կը քալե՞, թե չէ։


- Չի՛ քալեր։


- Ուրեմն Սկյուտարի շոգենավները։


- Այդ ալ չէ։


- Կը խմվի՞, թե չէ։


- Չի՛ խմվիր։


- Ուրեմն, Ղալաթիայի սուճիներուն ծախած սարնիճի ջուրը։


- Այդ ալ չէ։


- Օրագրո խմբագրատունը կը գտնվի՞։


- Ո՛չ,


- Անանկ է նե՝ ճշմարտությունն է։


- Այդ ալ չէ։


- Ծովուն վրա՞ կը գտնվի, թե ցամաքին:


- Ծովուն։


- Ուրեմն համբակ նավապետներ։