Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/102

Այս էջը սրբագրված է

ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈԻՆ


Մեծ հեղափոխություն քերականության մեջ։


Խումբ մը Իեր անխնա կը ջարդեն Ոերը, Մակբայները գերի կը բռնվինք Շաղկապները կը փախչին։


Եվ այս ամենուն պատճառը Չերազ էֆենտին է։


Այս Չերազ էֆենտին հեղափոխական մ’է, և կ’ուզեր, որ լեզվին մեջեն ազնվականությունը ջնջվի և հասարակապետությունը հաստատվի։


Այս հայտարարությունը, որ ապագային մեծ վնասներ կ’սպառնա, ստիպեց Մասիսը գրիչով զինվիլ այս հեղափոխության առաջքն առնելու համար։


Ինչ որ կը պնդե Մաքմահոն յուր իշխանությանը համար, նույնը կը պնդե Մասիս յուր աշխարհաբարին վրա ունեցած իշխանությանը համար։

Յոթնամյա իշխանություն. այս է ահա ուզածնին։


Փունջը հիմա կու հիմա չեզոք է, անհամբեր կ’սպասե, որ ճշմարտությունը ո՜ւր տեսնե նե անոր հարի։


Մենք առայժմ ամեն կուսակցությանց խնդալու կողմերը նշանակելով երեք արարքով կատակերգությամբ պիտի ներկայացնենք այս վիճաբանությունը, նախ մեր Թատրոնին մեջ և վերջն ալ Վարդովյան էֆենտիին.


Եվ ահա այսօրվնե հոս կը դնենք այս կատակերգության դերասանները.


Անուն


Դերանուն


Նախդիր


Բայ


Դերբայ


Մակբայ


Շաղկապ


Միջարկություն


Ձայնավորք, բաղաձայնք, երկբարբառը և այլն։


Կը հուսանք քիչ օրեն հրատարակել։


ԱՄԵՆ ՕՐ ՀԱՐՍՆԻՔ


Դատաստանական խորհրդո գործերն այս օրերս շատ ըլլալու են ։