Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/107

Այս էջը սրբագրված է

Երեսփոխաններ ունինք, որ կուգան ազգասիրաբար իրենց, պարտքը կկատարեն;


Հիմա աղաչենք այս երեսփոխանաց, որ ա՛լ ազգասիրաբար պարտքերնին չկատարեն։


Ազգին խաղաղությանը և հառաջադիմությանը համար ընտրվեցան .այս երեսփոխականները, և հիմա պետք է, որ ազգին խաղաղությանը ու հառաջադիմությանը համար լուծվին ատոնք։


Առաջ աղաչեցինք զիրենք, որ անձնվիրաբար ընդունին այս պաշտոնը , հիմա ոտվընին իյնանք, ծունկերնին փարինք, աղաչենք ու պաղատինք, որ անձնվիրաբար թողուն այս պաշտոնը։ Եթե թողուն՝ մեծ ծառայություն պիտի ընեն ազգին, ինչ ծառայություն որ ընել կը հուսային իրենց ընտրվելովը՝ սույնը պիտի մատուցանեն իրենց հրաժարելովը։ Նպատակին մեջ փոփոխություն չկա, գործողության մեջ փոփոխություն կա։


Կան մարդիկ, որ պաշտոնի անցնելով կը ծառային ազգին, կան ալ, որ պաշտոնեն հրաժարելով։


Պետք է, անպատճառ պետք է, անհրաժեշտ պետք է, և եթե անհրաժեշտ բառեն ազդու բառ մը կա, այն բառով պետք է որ երեսփոխանութիւնը լուծվի։


Ժողովուրդն երկուքի բաժնված է. վեճն հասունյանց և հակահասունյանյանց վեճն ճամբեն ճամբա ելավ և քիչ օրեն այդ վեճին պիտի հասնի և կարելի է, որ անցնի։ Թեև մեր վեճն սկզբունքի մասին այդ վեճեն շատ հեռու է, բայց կիրքի մասին շատ մոտ է։


Լրագիրք ոմանք ժողովուրդը հանդարտեցնելու տեղ , որովհետև այն լրագրաց շահը ազգային կռվույն մեջ և ոչ թե խաղաղությանը մեջ։


Ասոնցմե ոմանք, որ ժամանակավ Մեղուն կը զրպարտեին, թե անկյալ Քաղաքական ժողովին վրա կը հարձակի և ավելցնելով, թե անկյալին վրա հարձակվիլը մարդկություն չէ, թերթերնուն ամեն թիվերովը Խրիմյանի գլխուն զրպարտություն, հայհոյություն կը կուտակեն, և ժողովրդյան մեկ մասն, որ եթե ասոնք չկարդար խաղաղ պիտի կենար, կը հուզեն, կը գրգռեն։ Ժողովուրդն իրավունք ունի հուզվելու, որովհետև անկյալի մի դեմ այսչափ հարձակում հարկավ ամեն սիրտ ու խիղճ ունեցողներն կը վառե, եթե այս անկյալն մարդասպան իսկ եղած ըլլա, ավելորդ է և անհնար է նկարագրել, թե որչափ կը վառին անոնք, որ անկյալին բարի ըլլալուն վրա ունեցած համոզումներուն մեջ անխախտ են։


Այդ լրագիրներր մեկ կողմեն ժողովրդյան մեկ մասն այսպես հուզելեն ետքը, մեկ կողմեն ալ մյուս մասը կը գրգռեն ըսելով,