Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/11

Այս էջը սրբագրված է

Թո՛ղ Պատրիարքարանի մեջ այնպիսի հյուրեր ընդունվին, որոնք սուրճ խմելու սովորությունը չունենան, և եթե ունին, թող սուրճերնին դուրսը խմեն և այնպես գան. և կարծենք քիչ օրեն ասանկ պիտի ընեն, եթե Սնտուկին հիմակվան վիճակը շարունակն… եթե Քաղաքական ժողովնիս² այս մասին յուր անտարբերությունը շարունակե.

«ԼԱ ԹՈՒՐՔԻԻՆ» ԳԹԱՍՐՏՈԻԹՅՈԻՆԸ

Լա Թուրքին¹ ալ գթասիրտ մարդոց ցանկին մեջ անցունելու է.

Այս լրագիրն յուր վերջին թիվերուն մեկուն մեջ շուներուն վրա երկար բարակ շնաբանությունը հրատարակելով՝ այս կենդանյաց - անցուցած կյանքին վրա կը ցավի, ատոնց վիճակը կ՝ողբա և աբտասուք թափելով կը պատմե, թե անխիղճ ու գազանաբարո մարզիկ փողոցներու մեջ գտնվող շուները գիշեր ատեն կը ծեծեն ու կը մեռցնեն եղեր, շուները աղիողորմ ձայներ արձակելով Լա Թուրքին քունեն կ’արթնցնեն եղեր։

Լա Թուրքին այս պատմությունը ընելեն ետքը, կը դառնա շուներուն այս վիճակին դարման տանելու միջոցը ցցունել. այս կենդանիները, կ՝ըսե, բարբարոս ու գազանաբարո մարդոց ձեռքեն ազատելու համար միջոց մը կա միայն, այն է Պոլսո մեջ գտնվող բոլոր շուները մեռցունել, որովհետև, կը հավելու, շուն չմնա նե շուն մեռցնող ալ չմնար։

Շուները մեկիկ մեկիկ մեռցունելը բարբարոսություն է եղեր, իսկ ամենը մեկեն մեռցունելը լուսավորություն։

Լա Թուրքիին գտած այս միջոցին ըսելիք չկա. մենք ալ կը հաստատենք յուր կարծիքը և կ՝ըսենք, թե շուները վերնալուն պես ո՛չ ոք կրնա շուն մեռցունել և Լա Թուրքիին քունը փախցու-նել, բայց եթե օր մը Լա Թուրքիին հարցվելու ըլլա, որ գողությանց առաջքն առնելու համար ի՛նչ միջոցներ ձեռք առնելու է, պիտի պատասխանե, որ բոլոր տուները պարպելու է. և թե որ, Աստված չընե, հրդեհին առաջքն առնվելու համար խորհուրդ հարցվի՝ բոլոր տուները փլցնելու է, տուն չմնա նե տուն չերիր, պիտի ըսե, և շատ հավանական է, որ դաշտերու մեջ հրդեհ չպատահիլը հառաջ պիտի քշե իբր զորավորագույն փաստ։

Բայց ամենեն ավելի մեզ զարմացունողը սա է, որ շուն մը մեռցնողին դեմ հարձակող Լա Թուրքին ի՛նչպես կր հավանի ա֊