Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/111

Այս էջը սրբագրված է

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Այս պաշտոնական ծանուցումն ալ մյուս պաշտոնական ծանուցումներուն պես նկատելով-ով կ’սկսի, նկատելով-ով կը վերջանա: Միշտ նկատելով… երբեմն խորհելով… երբեք գործադրելով…:


Այս պաշտոնական ծանուցումը մեր ո′չ պաշտոնական այն հոդվածը կը հաստատե'¹ որով ըսած էինք, թե ազգային լրագիր- ներեն ոմանք ազգին մեջ գոյացած երկու կուսակցութիւնները եղբայրութան և սիրո հրավիրելու տեղ զանոնք կը գրգռեն. կիրքերը կը բորբոքեն և կռիվն սաստկացնելու պատճառ կ՚ըլլան


Ազգային Վարչությունը, ինչպես որ կը ծանուցանը, այդ գրությունները նկատելով կը պատվիրե, որ այդ լրագիրներր մեյ մ’ալ ատանկ բաներ չգրեն, բայց դարձյալ այդ լրագրաց անունը չտար և ամենը մեկ ջուրով կը լվա:


Ինչ որ ալ ըլլա՝ կը գովինք Վարչության այս անաչառ ընթացքը, ինչպես որ ան ալ կը գովե մեր ընթացքը, որն որ հեռի զրպարտութենե ու հայհոյութենե միմիայն հրապարակի վրա և երեսփոխանության մեջ անցած խոսքերը կը քննադատե և կը ծաղրե:


Վարչությունն իրավունք ունի պատժելու այն ամեն բերաններըն, որոնք երկու կուսակցությանց մեջ անմիաբանության հուրն անշեջ պահելու համար միայն կը բացվին և կոկորդնին լեցնելու համար կը գոցվին, ես ալ իրավունք ունիմ բարոյապես պատժելու այն ամեն բերանները, որոնք առանց խորհուրդի կը բացվին և ժողովրդյան մեջ գայթակղություն ձգելռվ կը գոցվին:


Պետք է, որ երկու կողմն ալ իր իրավունքն վայելե:


ԻՆՉՈ՞Ւ ԼՈԻԾՎԻՆՔ

Մենք քանի լուծում կ՚ըսենք կոր նե՝ երեսփոխան էֆենտիները ա′ւ ավելի աթոռներնուն կը փաթտվին կոր. մենք քանի հրա- 111