Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/112

Այս էջը սրբագրված է

ժարական տան կ’ըսենք կոր նե՝ անոնք անհամբերությամբ Ընդհանուր ժողովին հրավերին կ’սպասեն կոր։

Ծածկելու հարկ չկա, երկու կողմեն երեսփոխաններն ալ հրաժարական տալու միտք չունին, քանի որ ազգը մեզի ընտրած է. մենք երեսփոխան ենք և ազգին պիտի ծառայենք կ’ըսեն կոր:

— Շնորհ ըրե՛ք, քիչ մը Ժամանակ ալ ազգին մի՛ ծառայեք, թող քիչ մ՝ալ ուրիշները ծառայեն։

— Չըլլար, Էֆենտիմ, մենք պիտի ծառայենք, ազգն ուզե չուզե մենք իրեն պիտի ծառայենք, չէ՞ մի որ ազգը մեզի րնտըեց, ա՛լ բանի մը խառնվելու իրավունք չունի։

— Ըայց դուք իրարու կը հայհոյեր կոր։

— Չէ՞ մի որ ազգը ընտրեց, ըսել է որ ազգը հայհոյիչ երեսփոխան կ’ուզե կոր:

— Ազգն առաջուց չգիտեր, որ իրարու պիտի հայհոյեիք։

— Աղեկ ա, թո՛ղ հիմա գիտնա… մենք ազգին ներկայացուցիչն ենք, և հրաժարելիք ալ չունինք. տոմսակով մարդ պիտի առնենք ներս, ժողովնիս պիտի շարունակենք և ազգին պիտի ծառայենք։

— Աղեկ ա, մենք ալ կ’ուզենք կոր որ, այն տոմսակի գրությունր երեսփոխաններու համար ալ գործադրվի, և սա ալ լուծումով և վերընտրությամբ միայն կրնա ըլլալ։

Լուծումն անհնար է, լուծումը վնասակար է, մեյ մ’ալ ո՞վ կրնա չորս քվեով երեսփոխան ընտրվիլ. տղա՞ եք, Աստվածնիդ սիրեք, մեյ մ’ալ ատանկ խոսք մ’ընեք, աշխարհիս վրա լուծումին պես գեշ բան չկա, խենթ ենք որ հրաժարինք և ազգն մեր ընելիք ծառայություններեն զրկենք, մեղք չէ՞ ազգին։

— է՛յ, ասկից ետքը իրարու հետ եղբայրաբա՞ր պիտի վարվիք, չպիտի՞ կռվիք։

—Ոչ ոք կրնա ապագան գուշակել, կրնա ըլլա որ կռվինք, կրնա ըլլալ որ չկռվինք. բայց ի՞նչ կ’ելնե ասկից, Սահմանադրությունը չի պատվիրեր, որ երեսփոխանները կռիվ ընելու չեն։

— Ըսել է, որ նորեն պիտի կռվիք։

— Կարելի է։

— Նոյ նահապետին թոռներն ըլլալնիդ անգամ մ’ալ պիտի ապացուցանեք Պատրիարքարանի մեջ։

— Այո՛, ինչպես նաև քուկին Քամ¹ ըլլալդ։