Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/113

Այս էջը սրբագրված է

ԽՈՍԱԿՑՈԻԹՑՈԻՆ ՄԸ

'

 Բարեկամ, գիտեսա, այսօր պիտի քաշվի։ Ո՞վ պիտի քաշվի

— Հարցնել կա մի յա, իշտե պիտի քաշվի այսօր։ Շատախոս թերթերուն լեզո՞ւն պիտի քաշվի։ Բայց ոչ, բարեկամ, ո`չ։ Շիրքեթի խայրիեի 13 թիվ շոգենավը նորոգության պիտի քաշվի։ ոչ ոչ, ուֆ, չի գիտնայիր դուն ալ սա դյուրին բանը։ — Բերա գալիք ջուրը ըսեմ նե՝ այն ալ դեռ չեկավ։ ՉԷ`, չէ` այն չէ։ Բայց ի՞նչ պիտի քաշվի, թրամվայներուն վտանգները ըսել կ՝ուզեք նե, անոնք միշտ քաշվելու վրա են։ Ո`չ, բարեկամ, ո`չ այդ չէ, բայց մոտեցար, թրամվային կրակով բացող տեսակը։ Երկաթուղին։ Հա`, այո`, անոր վիճակահանությունը։ — էյ, ի՞նչ կա որ։ Ի՞նչ պիտի ըլլա, երեք գիշերե ի վեր է, որ աչքս քուն մրտած չէ։ Ես շատ աղեկ կը քնանամ կոր, շի քնանալու ի՞նչ կա։ Արդյոք ինձ պիտի ելլա, թե ոչ ըսելով, մտմտուքը քունս կր փախցնե կոր։ խոհեմությունը այն է, որ չելլալուն վրա բոլորովին ապահով ըլլալով քնանաս, եթե դուն բախդ ունիս բախդը կուգա քեզ քունիդ մեջ ալ կր գտնե, ան ատեն սա առակն ալ քու վյրադ եղած կ՝ըլլա «Դուն քուն Բայց բախտդ արթուն»։

Ինչ կ՝ըսես բարեկամ, բերանդ խեր բաց, ելլելուն վրա ըսե սվոր, եթե այս անգամ ալ ինձ չելլե հոգես և բարկութենես մեռնելս բան մը ըսել չէ։

Բայց անդին միլիտնավոր մարդիկ կան, որոնք ալ ճիշտ քեզի պես կ՝ըսեն անշուշտ։

Եթե բախտը կույր չըլլա, ինչպես որ կ՚ըսեն, ինձ ելլելու է, որովհետև շատ ընելիքներ ունիմ։

Որո՞նք են այդ ընելիքներդ։

Բայց շատ, որ մեկր ըսեմ, էն պզտիկները ըսեմ և տես. նախ թրտմվայի ձիերուն մեկ մեկ շինիկ գարի2 կուտայի և առաջնորդնե ուն ալ մեկ մեկ նոր գրոշակ