Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/114

Այս էջը սրբագրված է

։ Մանզումեի չենեն տեղը բերելու համարէ, աողոթող պառավի մը 100 ոսկի, Թատրոնին տպարան մը։

— , դեռ շատ կա, լավ, լավ, ուրեմն բախտր ձեզի անշուչա պիտի ժպիտի, քանի որ այսչափ բարիքներ ընելու միտք ունիք բայց չըԱա որ Հերջը դուք ալ փոխանակ այս խոստմունքնիդ կատարելու, բախտին ժպտիք։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՎՈՎԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՆՔ

Բարեկամը, չըլլա որ Ընդհանուր ժողոՎր լուծելու ելնեք ասանկ գաղափար մը մտքեն անցնելն անգամ վնասակար է» այս գաղափարը ծեծ կ'սպառնւս։

Առջի օրը մեր չճանչցած մարդուն մեկը գրասենյակնիս գալով հարցուր։

— Թատրոնին խմբագրատունը ա՞ս է։

— Աս է։

— Աս է նե ես ալ ահա կ'իմացնեմ, որ եթե մեյ մ'ալ Ընդհանուր ժողովո լուծման վրա բան մը գրես ոսկորներդ կը կոտրեմ։

— Անանկ է նե չլուծենք, մեյ մ'ալ չեմ գրեր։

Այս պատասխանին վրա մարգը գնաց։

Հանի որ խնդրուն մեջ ծեծը մտավ Ընդհանուր ժողովո լուծվիլը նպա ստավոր չենք գտներ։

Ասկից զատ, չէ՞ մի որ լուծելեն ետքը ուրիշ Ընդհանուր ժողով մը պիտի ընտրենք. և ի՞նչ հարկ կա հիմակվանը լուծելու։

Հիմակվան Ընդհանուր ժողովնիս շատ աղեկ է, խիստ կանոնավոր ընթացք մը ունի։ Աստված փորձանքեն ազատ պահե, Աստված մեկ օրը հազար րնե, միշտ ազգին առաջադիմությանը համար կ'աշխատի, ազդը չհառաջադիմեր նե, երեսփոխանութճանն ինչ հանցանք ունի։ Բժիշկ մը հիվանգը բուժելու կ'աշխատի, հիվսւնդն ելնե մեռնի նե, բժիշկն ի՞նչ հան ցանք ունի։

Իրավ է, որ մենք առաջ այդ կարծիքեն էինք, որ երեսփոխանութճանը լուծվի. բայց առջի օրը այդ մարդը եկավ ու միտքերնիս լուսավորեց նե, մենք ալ իսկույն համոզվեցանք, որ լուծումը աղեկ չէ։

Շնորհակալություննիս կր հայտնենք այդ մարդուն, որ օր առաջ եկավ և լուծման խնդրույն Վրա տեղեկութիւն տվավ մեզ։

Ընդհանուր ժողովն ո'չ թե լուծեքու չէ, այլ այլ լուծելու վրա