Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/119

Այս էջը սրբագրված է

2. Ամուսնությունը հարսանիքով կ’ըլլա, հարսանիքը նշանտուքով, նշանտուքը խոս-կապով, խոս–կապը սիրահարությամբ, սիրահարութիւնն ալ պատուհանն պատուհան, կամ զբոսավայրերը, կամ ընկերությանց մեջ և կամ նամակով կ’ըլլա։

3. Ամուսնության մեջ գլխավորապես երկու գիր կա, և են էրիկ ու կնիկ։

4. Այս երկու գիրերուն առաջինը ձայնավոր կ’ըսվի, երկրորդը բաղաձայն։

5. էրիկը ձայնավոր է, որովհետև առանց կնկանը оգնության կրնա ինքնիրմե ձայն հանել, ինչպես, ես իմ տանս մեջ ուզածս կ’ընեմ, ինչպես որ կը տեսնվի այս օրինակին մեջ կնիկ չկա։

6. Կնիկը բաղաձայն է, ինչու որ առանց էրկանը օգնության ձայն չկրնար հանել, ինչպես, էրկանս չհարցուցած չեմ կրնար պատասխան տալ. այս օրինակին մեջ, ինչպես հայտնի է, էրիկ չկա:

7. Որչափ որ այս ձայնավորն կարենա ինք իր գլխուն ձայն մը հանել, չկրնար իմաստ մը, խոսք մը արտադրել մինչև որ բաղաձայն ն անոր օգնությանը չհասնի։

8. Շատ անգամ էրիկն բառերուն ոմանց վերջը դրված համր Յ գրին պես, բնավ չարտասանվիր, բնավ ձայն չկրնար հանել:

9. Այս երկու գրերը շատ անգամ ձայներնին կը փոխեն և տարբեր կերպով կ’արտասանվին։ Ասոնք սորվելու համար թեև ամուսնության երկարժամանակյա փորձառություն պետք է, բայց աշակերտաց դյուրություն մը տալու համար հոս քանի մը կանոնները կը դնենք.

Ա. Կնիկը սուր ձայն կը հանե, երբ որ հարուստ ըլլա:

Բ. Կնիկը համր է, երբ որ տգեղ ու աղքատ ըլլա:

Գ. Էրիկը բարձր ձայն կը հանե, երբ որ գինով ըլլա:

Դ. Էրիկը բնավ ձայն չհաներ, երբ որ անհոգ ըլլա:

10. էրիկն ու կնիկն երբ որ քովե քով գան և երկուքը մեկ ձայն հանեն հրկբարբառ կ’ըսվի:

11. Ամուսնության մեջ ութ տեսակ բառ կա, որոնց մասունք ամուսնության կ’ըսվին քերականական լեզվով, այս մասունք ամուսնությունը հետևյալներն են.

Անուն

Դերանուն

Բայ

Դերբայ