Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/120

Այս էջը սրբագրված է

Նախդիր

Մակբայ

Սիրտ

Բնավորութուն

Առջի վեց բառերը կը փոխվին, իսկ վերջինները չեն փոխվիր։

12. Անունը նույն բանը չէ ամուսնության քերականությանը մեջ, ինչ որ է շիտակ խոսելու և գրելու քերականության մեջ։

Ամուսնության մեջ, անունը ընդհանրապես գոյություն չունեցող անձ մը կամ իր մը կը ցցունե, ինչպես հավատարիմ, հավատարմուհի, երջանկություն և այլն։

13. Անունը երկու տեսակ է, հատուկ և հասարակ։

14. Հատուկ անունը այնպիսի անձ մը կամ իր մը կը ցցունե, որ իր տեսակին մեջ մեկ հատ է, ինչպես հնազանդուհի, հավատարմուհի, տնտեսագիտուհի և այլն։

15. Մասնավոր անունը միևնույն տեսակե շատ մը անձեր կամ իրեր կը ցցունե, ինչպես քծնող, սիրեկան, անհավատարմություն, շռայլություն, պճնասիրություն և այլն։

16. Անունը երկու թիվ ունի, եզակի և հոգնակի։

17. Եզակին այն է, որ անձ մը կամ իր մը միայն կը ցցունե, ինչպես, էրիկ, սեր, իսկ հոգնակին շատ մը բաներ կը ցցունն, ինչպես էրիկներ, սերեր և այլն։

18. Քերականության մեջ կը տեսնենք, որ ընդհանրապես ամեն գոյական քովը f մը առնելով հոգնակի կ՝ըլլա։ Այս կանոնեն կը հետևի սա կանոնը, թե ամեն մարդ քովը կնիկ մր առնելուն պես հոգնակի կ՝ըլլա։

ԳԻՏԵԼԻՔ- Ամուսնոլթյան մեջ կնիկը քերականության մեջ հոգնականացուցիչ ք տառին կը համապատասխանէ։

ՓԱՍՏ- Այս կանոնը հիմնված է սա խոսքին վրա. Անեցեք և բազմացարուք1:

19. Անուն կա, անհոգնական է, ինչպես մայրապետ, վարդապետ և այլն։ Անուն ալ կա, որ անեզական է, ինչպես նախանձուհի։

20. Անունը պարագաներուն համեմատ կը փոխվի, և այս փոփոխման քերականական էեզվով հոլովումն ամուսնութ յուն կ'ըսվի

ՈԼՈՎՄՈԻՆՔ ԱՄՈԻՍՆՈՒՕՑԱՆ

21. Ուղիղ խոսելու քերականութեան մեջ տեսած ենք, որ կան բառեր, որք հոլովման մեջ վերջավորություննին կը փոխեն. կան