Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/124

Այս էջը սրբագրված է

Լավ, կրոնական մը պատժված ժամանակը չէ՞ որ լրագիրք պիտի հրատարակեն անոր հանցանքը ու պատիժը, և թե որ այն ատեն լրագիրք առաքելական սահմանադրության դեմ վարված չպիտի ըլլան՝ ինչո՞ւ կրոնականաց հանցանքը հրատարակելովնին առաքելական սահմանադրության դեմ վարված կ'ըլլան կոր։

Կրոնական ժողովն թո՛ղ հաճի այս կետը բացատրել չորրորդ պաշտոնական ծանուցմամբ մը, որովհետև երրորդեն բան մը չհասկցանք, որովհետև միջին դարու մեջ չենք ապրիր կոր, որովհետև...

ԹՈՂ ՏՂԱՔ ԽԱՂԱՆ…

Քաղաքական ժողովնիս պաջտոնի անցած օրեն ի վեր հայրաբաը կը վարվի լրագրաց հետ. բայց ափսոս որ լրագիրները որդիաբար չեն վարվիր անոր հետ…։

Քաղաքական ժողովը կը խոսի, բայց չգործեր, կ՝սպառնա , բայց չգործադրեց, զարնելու, համար ձեռքը վեր կը վերցունե, բայց լղարներ։ Քանի քանի անգամներ ազդարարեց լրագրաց թե, եթե ժողովուրդը գրգռելու և հուզելու բաներ գրեն, պետք եղած միջոցները ձեռք պիտի առնե, ազդարարեց, բայց միջոցները ձեռք չառավ, միջոց չգտավ որ ձեռք առնե... ձեռք չկար, որ միջոց գտնե...։ Ուստի, իրաց այս վիճակին մեջ նորեն դարձավ լրագրաց ու ըսավ. «Մի ընեք զավկներս, խելոք կեցե՜ք, և թե որ մեյ մալ հանցանք մը ընեք, ձեզի կերակուր չեմ կեըցներ, ձեզի խաղող չեմ տար»։

Օրագիրին հո՞գն է, խաղող չուտե նե Օրագիր խաղողին կը զոհե՞ յուր կարծիքը, ուստի, նորեն սկսավ խելոք չնստիլ ու Խըիմյանի վրա հարձակիլ։

Քաղաքական ժողովը տեսավ Օրագրին այս ընթացքը և խընդաց ինչպես որ բարի և գթած հայր մը կ'ուրախանա, երբ յուր տղան իրեն ախորժելի հանցանք մը գործե. «Այ չարաճճի» ըսավ և ամենուն մեկեն դառնալով նորեն ապսպրեց, որ խելոք նստին։ Ասոր վրա լրագիրներն սկսան ըսել.

— Հայրիկ, ես բան մը չեմ ըներ կոր, Օրագիրը խելոք չնստիր կոր։

— Հայրիկ, Ասիան խաղողս ձեռքես առավ, չտար կոր։

— Հայրիկ, Մանզումեն ինձի գեշ խոսք ըսավ։

— Հայրիկ, Փունջին հետ կը խաղայինք կոր, հայրենիքը եկավ խաղերնիս ավրեց։