Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/125

Այս էջը սրբագրված է

Ասոր վրա Վարչությունը «Ձեզի պես զավակները գետնին տակը անցնին» ըսավ և Բ. Դռան գրեց, ամենուն ալ պատվիրեց, որ խելոք նստին»։

Խելոք նստին, այո', բայց տղայք կամ խաղալու են և կամ բանով մը գբաղելու են, որ անառակություն չընեն, պարապ նստող տղան հարկավ հանցանք մը պիտի ընե. օրինակի համար, Օրագրի ձեռքեն առ Խրիմյանը, և պիտի տեսնես, որ սրբազան Պատրիարքը պիտի սկսի թշնամանել, եթե սրբազան Պատրիարքը ձեռքեն առնես, ամեն թերթին մեջ Վարչությունը պիտի նախատե, կրնա՞ք ինձի երկու թիվ Օրագիր ցույց տալ, որ մեկու մը կամ պաշտոնեության մը դեմ կիրքով լի հոդված մը չպարունակե։ Եթե կուզեք, որ Օրագիր Խրիմյանի վրա չգրե, ականջնիդ վարժե ցուցե' ք Պատրիարքին դեմ լի կրյուք հոդվածնել. կարդալու, եթե ասոր ալ չեք կրնար դիմանալ, ուրիշ անձ մը տվեք իրեն, որ հետը խաղա և զբոսնա։

Օրագիր տղա Է և խաղալիք կ՝ուզե, որ խաղա և զբոսնու, տվեք այս խաղալիքն իրեն, որ խելոք նստի ու ժողովուրդը չգրգռե։

Եթե խաղալիք մը Օրագրին տրվի հատ մ'ալ Ասիային տալու Է, որովհետև Ասիան ալ չկրնար հանդուրժել, որ Օրագիր խաղալիք ունենա և ինք չունենա, և տղայոց մեջ շատ անգամ խաղալիքի պատճառավ է, որ կռիվներ կ՚ըլլան։

Ասկե վերջը կուգան մյուս լրագիրները, մեյմեկ խաղալիք ալ ասոնց տալու Է, որ Օրագրին և Ասիային խաղալիքները ձեռվնուն չհափշտակեն ու կռիվ չհանեն։ Թող տղաք խաղան.,.։

— Է'յ, ազգային խնդիրնեըը խաղալի՞ք են։

— Ի՞նչ են հապա, քանի որ լրագիրը տղա են...։

<ԱՆՑՅԱԼ ԿԻՐԱԿԻ ՕՐ...>

Անցյալ կիրակի Օրթագեղ հուղարկավորության հանդես մը կատարեցավ:

Մկրտիչ էֆենտի Տամատյան, որուն թարգմանությամբն Ռասինա Միհրդատ ողբերգությունը հայերեն լույս կը տեսներ անցեալ շաբաթ օրը, նույն օրը, ի լուսո կը զրկվեր, ի խոր սուգ համակելով իր ծնողքն, ազգականներն ու բարեկամները։

Վախճանելույն ազնիվ բնավորությունն, ազգասիրությունն,