Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/126

Այս էջը սրբագրված է

տաղանդն ու լեզվագիտությունն զինք այն դասն բարձրացուցած էին, ուր դժբախտաբար քիչեր կը գտնվին։

Այսպիսի ընտիր հատկություննեըով զարդարյալ անձի մը կորուստը անդարմանելի Լ ո'չ միայն իր ծնողաց ու ազգականաց համար միայն, այլ նաև ազգին համար։

Թվով խիստ քիչ են անոնք, որ բազմազբաղ կյանքերնուն մեջ ազգային խնդրոց Վրա խորհին։ Վախճանյալն ասոնցմե էր և անագորույն մահը հափշտակեց զայն...։

Եթե պարկայք` անգթաբար վարվեցան հետը, մուսայք շատ անուջությամբ վարվեցան, եթե պարկայք կտրեցին անոր կենաց թելը, մուսայք հյուսեցին անոր անմահության թելը։

ԻՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՍ

Ով օր աղետաբեր... ո՜վ գիշեր անձրևաբեր... ո՜վ սոսկալի տաք ցերեկ... ո՜վ ընթերցողներ... պատիվ ունիմ ամենուդ ալ ծանուցանել, որ ես բանաստեղծ մեմ եղեր։

Առջի գիշեր երազիս մեջ մուսաներ տեսա, աղվորիկ, աղվորիկ աղջիկներ էին. մուսաներն են եղեր, ,որ մարդս բանաստեղծ կ՝ընեն եղեր... Անոնք ըսին, թե ես բանաստեղծ մ՝եմ եղեր, եթե Ռուսինյան էֆենտին ըսած ըլլար՝ չէի հավտար։ Երազիս մեջ Նար Պեյի բանաստեղծական ստվեբն ալ տեսա` Հայր Արսենի Հայկն ալ տեսա, որ Նար Պեյը խղդել կ՝աշխատեր։ Այս ամենր տեսա, բանաստեղծ եղա և սկսա անանկ նկարագրություններ ընել, որ բոլոր՛ մուսաները մատերնին խածին։

Ապշեցա մնացի քանքարաթագույցությանս վրա, ոտանավոր մը գրեցի, թե ես թագավոր ըլլայի-ի հետևողությամբ, և մուսաներուն սրբագրել տվի։

Ո՜վ բանաստեղծներ, լսեցեք բանաստեղծությունս և անոր հետևեցե'ք։

Մուսայք, օգնեցե'ք հիշողությանս։

Թե Պատրիարք ըլլայի՝ կաթուղիկոսն Խաչատուր, Շուտ մը թևեն բռնեի էջմիածին կր ղրկեի։ Թե ես խնդիր ըլլայի՝ Վարչությունր զիս կ՝առներ,