Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/128

Այս էջը սրբագրված է


Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/128


Համամճյան թե Սարդիս
Ես ըլլայէ` Ապուջեխ
Գյուղին հարյուրն հազարնոց
Սերկին ազգին հանձնեի։

Թե փոսթայի ես տեսուչ
Ըլլայի ո՜հ լրագրաց
Ծախս փոսթի տաս փարայեն
Միջեցնեի հինգ փարա։

Թե մեծ հարուստ ըլլայի`
Ինքզինքս ինձ կանչեի
Հազար ոսկի կուտայի
Տպարան կր բանայի։




Կանգ առ, ո"վ ավյուն, կանգ առ ու հանգստացիր քիչ մը, քանի որ ասոնց և ոչ մին պիտի կրնամ ըլլալ, այդ բարեկարգություններն ալ չպիտի ըլլան

ԱՊՕՐԻՆԱՎՈՐ ԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆ Մ'ԱԼ

Ապօրինավոր ամուսնություններն օրըստօրե շատանալու վրա են. և թե որ այսպես շարունակվին գալ տարվան օրացույցերուն մեջ ապօրինավոր հարսանյաց համար ալ օր որոշելու պիտի ստիպվինք,

բերացի մեկը քանի մր տարի առաջ Էրզրում գացած ու հոն օրինավորապես կարգվելեն ետքը Պոլիս կուգա ու վերստին կը կաըգվի Գատը գյուղցի աղջկան մր հետ:

Եթե այս մարդն ամեն գացած քաղաքեն մեյմեկ աղջիկ առնե, քիչ ժամանակեն հարյուր կնկան Էրիկ և հազար զավակաց հայր պիտի ըլլալ Ահա աճեցե'f և բազմացարուfը յուր րնգարձակ նշանակությամրը։

ԻնչևԷ, ասիկա մեր խառնվելու բանր չէ, աղջկանց ծնողքը թող խորհին։ Մենք իբրև ազգային թերթ, պարտավոր ենք Հայաստանյաց եկեղեցվոց ավանդությանց դեմ գործված բաներն հարվածել. Հայաստանյաց եկեղեցին նորաձևություն չընդունիր։ կրոնական պատկառելի ժողովին պտրտքն է այս ապօրինահավսիկ գոյական մը,