Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/13

Այս էջը սրբագրված է

<ԲԵՐԿՐՈԻԹՅԱՄԲ ՍՐՏԻ...>

Բերկրությամբ սրտի իմացանք, որ Վարդովյանի խումբը հառաջիկա հինգշաբթի գիշեր Օրթագյուղի թատրոնին¹ մեջ ի նպաստ նույն գյուղին դպրոցին անձնվիրաբար ներկայացում մը տալու կը պատրաստվի։

Կը հուսանք, որ Օրթագյուղի ազգայինք այսպիսի ազգօգուտ նպատակի մը համար տրված ներկայացման ներկա գտնվելով թե՛ խումբին անձնվիրությունը պիտի վարձատրեն և թե՛ կործանման վիճակին մեջ գտնվող դպրոցին վերականգնման պիտի օգնեն։


ԱՌԵՎՏՐԱԿԱՆ

Այլ այլ ապրանքներուն գտնված տեղերը։
Բամբակ․.. Յենի ճամիի ածիլվողներուն երեսը։
Ափիոն ... գարեջուրի մեջ։
Ոսկը ... Թրամվեյի կառքերուն առջևը լծված։
Աղբյուրի ջուր ... Կաթ ծախողներուն ամաններուն մեջ։
Կիր ... օղիի մեջ։
Մաշած չվան ... Շիրքեթի Խայրիեի շոգենավներուն մեջ։
Հարդ ... Րեժիի բաքեթներուն մեջ¹ (քիչ կը գտնվի)։
Չերվիշ յաղր պեորեքներու մեջ։


ՊԱՐԱՊ ՕՐ ՉՄՆԱՑ

Մեր առած տեղեկություններուն նայելով Պատրիարքարաննիս անցյալ շաբթու բավականեն ավելի գործ տեսած է. օր մը պարապ չէ անցուցեր, միշտ լեցուն անցուցեր է։

Ահավասիկ ցանկը.

Ա. Երկուշաբթի օրը պուլկարաց էքզարքը եկեր է ի շնորհավորություն.

Բ․ Երեքշաբթի օրը հունաց Պատրիարքական փոխանորդը եկեր է ի շնորհավորություն, ու գաղղիերեն և տաճկերեն լեզվով խոսեր է սրբազան տեղապահին հետ¹։

Գ․ Չորեքշաբթի օրը ասորվոց Կաթողիկոսն եկեր է։

Դ. Հինգշաբթի օրը տեղապահ սրբազանը ասոնք մեծ պատվով ընդուներ է։