Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/130

Այս էջը սրբագրված է

լան կոր, և Ռուսինյան էֆենտին դպրոցներու մասին բան մը աշխատասիրելու տեղ Ռյու Պլասրն կը թարգմանե, հայ տղաքները խեղճության մեջ կը տանջվին կոր. և Մուսինյան էֆենտին անգին Թարհանային հայերեն բառ մը գտնելու կը պարապի կոր։

Ամեն ճշմարիտ հայ, որ այսօրվան դպրոցներուն վիճակը կը տեսնե, և երխտասարդության վրա ակնարկ մը կ'ընե, չկրնար արցունքը բռնել, որովհետև կը տեսնե, որ երիտասարդության ապագային հետ բան մալ կը կորսվի, ազգության տգին.՜.՜.՜։

Պետք է որ վախճան մը տրվի դպրոցներուն այս ազգակործան վիճակին, պետք է որ Ուսումնական խորհուրդն, Վարժապետական ժողովն այս կետն նկատողության առնեն, և իրենց խնդրո կարգին առաջինն ընելով, անոր վրա խոսին, միշտ անոր վրա խոոհրրդակցեն, որովհետև հոն է միայն ազգության վերականգնումն։

ԿՈԿՈՐԴԱԼԻՆ ԽՆԴԻՐ ՄԸ

Պատճառ գրությանս այս է. Յապուջեխ գյուղի սուրբ Նշան եկեղեցվո դպրոցի դրամագլուխ ըլլալով Փափաղյան մեծապատիվ մահտեսի Հարություն աղան յուր անձնականեն շնորհք ըրած մինակ հարյուր հազար ղուրուշի Մալիե խազնեսի թերթիպաթ սերկիսի ստացա պա տասը տարեկան սերկի կոչեցյալ որուն տարեկան շահն 1861 հունիս 1 Մալիե խազնեսիեն 6000 ղուրուշ պեչլիկ ստակ առնելով Պոլսո գանձապետ Յարություն հարգելի Տաքես աղային հատուցանեմ, որո դպրոցնուս տարեկան ծախուց համար փոխանակագրերուն վճարում ընե այսուամենայնի վերոհիշյալ մեկ կտոր սերկին քովս պահեստի գոլով վատն միամտության սույն տոմսակս ստորագրյալ մյու թեվելիի դպրոցնուս մեծապատիվ մահտեսի Հարություն աղայի տրվի, որ սուրբ Նշան եկեղեցվո պահարանը ղրկե և որ ժամանակ ալ պահանջեն ընկերության հատուցանեմ սույն տոմսակս ազատելով, զոր տեր անջնջելի հիշաատակ դպրոցնիս հաստատ պահե ։

Ստորագրություն

Սարգիս Համւսմհւսւքւ

1871 Մարտ 23ւ

Կ. Հոլիսւ


Որչափ տող նուքնչափ ճշմարտաթյուն, որչափ բառ նույնչափ արդարություն, որչափ տառ նույնչափ օսմանյան ոսկի...։