Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/132

Այս էջը սրբագրված է

Նամակագիրն Համամճյանի չափազանց գովեստներ կարդալեն ետքը կսպառնա մեզ ըսելով «Եթե Թատրոնի խմբագիրը այսչափով չբավականանա ու նորեն խենթ ու խելառ դիտողություններ ընե, մենք ևս պիտի ստիպվենք յուր հետք պաշտոնապես տեսնվելու, ինչպես որ ժամանակ մը Բարթող Սուր էֆենտիի մը հետ տեսնվեցանք պաշտոնական ատենի առջև խմբագիր եղա ատեն)։

Ամեն մարդ գիտե, որ Համամճյանն էր, որ անցյալ տարի Բարթողին դեմ դատ բացավ, և քանի որ հիմա ալ դատ բանաք կ'սպառնա, ըսել է որ այս նամակը գըողը Համամճյանր նայն ինքն է որ Ն․ Ս․ Փ. ստորագըության տակ պատհված է և յուր վրա գովեստներ կը կարդա և այլն և այլն։

Տեսա՞ք հիմա խայտառակությունը Համամճյանիկս. չհասկցա՞ք, որ Աստված միշտ արդարին կողմն է և հանցավոր մը որչափ ալ զինք արդարացնել աշխատի ուր խոսքերեն կը բռնվի։

Թեև մենք քաջ գիտենք, որ այս խնդրույն մեջ արդարությունը ձեզմե հեռու է, բայց մեկ քանի միամիտներ կային, որք կը տարակուսեին, Օրագրո մեջ հրատարակված նամակն այդ միամիտներն ալ համոզեց և այսօր աշխարհ իմացավ, որ այս խնդրույն մեջ անիրավ եք։

Մենք դատի պատրաստ ենք ու ազգին իրավունքն պաշտպտնելու համար պատրաստ ենք զքեզ փաստաբանովդ հանդերձ գլխիվայր բերել։

Հրամմեցե՜ք, պետք եղած տեղը բողոքեցեք։

Համամճյան աղա, այդ սերկին ազգին հանձնվելու է Հուր մինչև հիմա բերած շահերովը, եթե կ'ուզեք, որ պատվավոր մարգ ճանչցվիք։

Ենթադրենք, թե նվիրատուեն առնելիք ունիս և առնելիքիդ տեղ այդ սերկին կ'ուզես առնել, անհնար է, որովհետև կրնա ըլլալ, որ նվիրատուն ուրիշներուն ալ պարտք ունենա, և քու հաշվովդ սերկիեն անոնց ալ բաժին հանելու է։

Մի, Համամճյան աղա, ազգին վստահությունը չարչար գործածեր, և ազգին շահն մասնավոր շահուդ զոհեր։ Ուզածիդ պես կրնաս հաճի Հարություն աղային հետ հաշիվներդ շտկել, բայց սերկին ազգին հանձնելու ես մինչև հիմա բերած շահերովն հանդերձ։

Այսօր այսչափ ։