Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/134

Այս էջը սրբագրված է

րու հառաջադիմության տված են ինքզինքնին ու դաստիարակության խնդրույն մեջ հառաջ կ’երթան։


Մենք ալ, դաստիարակության խնդրույն մեջ ետ մնացած չենք միայն թե մենք տարբեր կերպով կը դաստիարակենք, նախ և առաջ բայերեն կ’սկսինք մենք, այնպես որ տղան դպրոց մտած չմտած, ամենեն առաջ ըսի, ըսիր, ըսավ-ը կը սորվի, անով կը մեծնա, անով կ՚ապրի, անով կը մեռնի։


Ազգային բոլոր ժողովներու, բոլոր խորհուրդներու, պաշտոնյաներու, բոլոր թերթերու այս խնդրով զբաղելնուն պճառնաս է, որ դաստիարակությունին ըսի,ըսիր, ըսավ-ով սկսեր են։


Քաղաքական ժողովնիս իրաց աս վիճակը տեսնոլով՝ հուրդ մը հղացավ, պարզապես ծոցվոր եղավ, ու խորհուրդ մը ծնավ։


Այս խորհուրդին Ուսումնական անունը տվավ։


Հայրը չէ՞ մի, ինչ անուն ուզե նե կրնա տալ։


Աքս տղան աշխարհ գալուն պես սկսավ լալ։ Ոմանք ըսին, թե փորը կը ցավի, անոր համար կուլա, ոմանք ըսին, թե սնունդ (մտային) կ’ուզե, անոթի է, անոր համար կուլա, ոմանք ըսին, թե սըսխա է անոր համար կուլա, ոմանք ըսին, թե խանձարուրքի մեզ սխմված է անոր համար կուլա, վերջապես ամեն մարդ մեյ-մեկ պատճառ մեջ բերավ։


Տղա է, չխոսիր որ հարցնես ու ցավն իմանաս, ասոր հետ մեկտեղ ատանկ երեսի վրա ձգել ալ չէր ըլլար, ուստի, իրեն քիչ մը թիրյաք տվին, որ չլա։


Տղան սկսավ քնանալ, լալ ա՛։


Օրեր անցան, ամիսներ անցան,տղան չարթննար։Է՜յ,լալուն առաջքն առինք, հիմա ալ քնանալուն առաջքն առնելու է, ի՞նչ ընենք․ զավակնիս է,անանկ զավակ մը,որ կամ կը քնան և կամ կուլա։


Կասկածելով, թե միգուցե մեռած ըլլա սկսանք հրել հրմշտկել. որ արթննա, չարթննա՛ր։ Վերջեն քիթը սխմեցինք, ան ատեն աչքերը բացավ, մենք ալ տանտանա պեպեք, տանտանա, աղապան զավկիս պան պերե… աղապադ քեզի շնայիր կոր, հոպպա չտանիո կոր, հա՛, օղլում․ իրեն պիլե չկրնար կոր նայիլ և այլն ըսելով սկսանք խաղցնել… ի՞նչ կ’ընես տղա է։


Ասոր վրա տղան քիչ մը խնդաց։


134