Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/135

Այս էջը սրբագրված է

Չխոսի՞ս, տղաս, ըսինք նե՝ տղանիս լեզու ելավ և սկսավ խոսիլ:


էն առաջ ի՞նչ ըսե նե կը հավնիս,


Բերանը բանալուն պես ան ալ ըսի, ըսիր, ըսավ ըսավ։


Կամք տեառն օրհնեալ եղիցի ըսինք ու սկսանք մտիկ ընել։


Ինչ հարցում ըրինք նե՝ ըսի ըսիր, ըսավ-են ուրիշ պատասխան մը չառինք։


- Տղաս, ինչո՞ւ դպրոցներուն չես նայիր կոր։


- Ըսի, ըսիր, ըսավ:


- Տղաս, աղապադ քեզի ատա՞նկ պատվիրեց։


- Ըսի, ըսիր, ըսավ։


- Ազգային վարժարանները զեշ վիճակի մեջ են։


- Ըսի, ըսիր, ըսավ։


Ուսումնական զավակնիս ըսի․ ըսիր․ ըսավ-են ուրիշ բան մը ըսած չունի հիմակու հիմա, ասանկ երթալու ըլլա նե ըսելիք ալ չունի։


Ասոր ճա՞րը:


Ասոր ճարը, պետք է որ անգամ մը հորը հետ (Քաղաքական ժողով) խոսինք, թերևս այս արվեստեն չախորժիր կոր տղան, ուրիշ արվեստ կ’ուզն կոր։


Ասոր վրա խորհրդակցելու է և որոշում մը տալու է, որովհետև ընթեըցո՛ղ, վարժարաններնուս աղեկ չըլլալն ե՛ս ալ ըսի, դո՛ւն ալ ըսիր, ան ալ ըսավ։


Պետք է որ դպրոցներու, ինչպես նաև Ուսումնական խորհուրդին այս խեղճ վիճակին վախճան մը տրվի։


Օրագրո իրավունք և շնորհ բառերուն վրա ըրած իմաստակության ց լմննալուն կ’սպասենք, որ ամենը մեկեն կարճ պատասխանով մը հերքենք։


ԱՎԵՏԻՍ


Մեծ ավետիս մը ընթերցող…


- Ի՞նչ… Պարտիզպանյա՞ն Ավետիս աղան…


- Չէ՛, բարի ջուր մը տամ պիտի ձեզ, ուրախառիթ լուր մը։


- Ուսումնական խորհուրդը քունե՞ն արթնցավ։