Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/136

Այս էջը սրբագրված է

- Չէ՛։


- Դպրոցնե՞րը շտկվեցան։


- Ան ալ չէ։


- Ի՞նչ Է հապա։


- Ընթերցո՛ղ, լրագիրս ամեն օր հրատարակելու արտոնություն խնդրած չէի՞ Դոնեն։


- Այո՛, Բ. Դուռը արտոնություն տվա՞վ, կամ ըստ Ռուսինյան Էֆենտիի, արտոնե՞ց։


- Արտոնություն տվավ, բայց չարտոնեց, և մենք ալ տրված արտոնության համաձայն պիտի սկսինք լրագիրնիս ամեն օր հրատարակել, մեր ազգայինները խնդացնելով անոնց ծառայել։


Կը մնա մեզ ծանուցանել, որ հառաջիկա չորեքշաբթի օրեն պիտի սկսինք ամեն օր հրատարակել։


Տարեկան գինն Է (300 թերթ) հինգ արծաթ մեճիտիե , վեց ամսյայն երեք արծաթ մեճիտ. գավառաց համար փոսթայի ծախքը վրա կը դրվի։


Լրագրույս գործակալությունը և օգնական խմբագրությունն Ս․ Թերզյան Էֆենտին ստանձնած ըլլալով՝ խմբագրությունն ալ նորեն մենք մեր վրա առած ենք, հետևապես, լրագրույս վերաբերյալ ոևէ գրությունք պետք է մեր անունովը ուղղել։


Կը հուսանք, որ ազգայինք գոհ պիտի ըլլան մեր այս ծառայությունեն և ինչպես որ մինչև հիմա, այնպես ալ ասկից ետքը իրենց քաջալերությունը չպիտի զլանան մեր թերթին:


ԱԶԴ


<3>


Հառաջիկա չորեքշաբթի օրեն սկսյալ Թատրոնը ամեն օր պիտի հրատարակվի։


Տարեկան գինն է (300 թերթ) հինգ արծաթ մեճիտ, գավառաց համար փոսթայի ծախսը կ’ավելացվի։


Թատրոնի բաժանորդագինը վճարած մեծապատիվ բաժանորդաց հաշիվներն ալ այս հաշվույն համաձայն պիտի կարգագրվին:


Ուստի, կը խնդրենք իրենցմե, որ Հինգ արծաթ մեճիտնոց ընկալագիրն իրենց ներկայացված ատեն հաճին երկու մեճիտ վճարելով՝ իրենց քովն եղող երեք արծաթնոց ընկալագիրն մեզ դարձունել։