Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/139

Այս էջը սրբագրված է

ընդունելով հանդերձ, ինչու ատոր վնասակար ըլլայուն վրա դիտողություն չըրավ. այն Օրագիրն, որ կաթոլիկ վարդապետի մը հայ վարժարանի մը մեջ հայկաբանության դասատու ըլլալուն համար աշխարհ իրար անցուց, ինչպես հանդարտ խղճով կրցավ ծանուցանել հայ վարժարանի մըտքով բողոքական վարժարանի մը բացվիլը։

Օրագիր ինքզինքն արդարացնելու համար պետք է կամ ըսեր,, թե այդ բողոքական դպրոցը ազդին օգտակար է կամ րրած ծանուցման վրա դիտողությաւն ըներ։

Պատասխաեը կ'ուզենք։

ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՇՆՈՐՀ

Օրագի՞ր, կամ ավելի ճշմարիտն ըսելու Ռուսինյան էֆենտխ կը պնդե, որ Ընդհանուր ժողովին մեջ ժոդովրդյան ներկայությունը շնորհ մ'է ժողովրդյան և ոչ թե իրավունք։ Ռուսինյան էֆենտին գիտնալով, որ սկզբունք մը կամ կարծիք մը ընդունել տալու համար փաստ ալ պետք է, մեզի համոզելու համար անանկ փաստ մը մեջ կը բերե, որ հոտած ձուկը աղեկ ձուկի տեղ կըլլեցնելու աշխատող ձկնորսին խոսքերեն տարբերություն չունի։

Ահավասիկ ցույց տված փաստը, «Հանի որ ժողովուրդը հոն միայն մտիկ կ'խնե ու չի կրնար խոսիլ, ապա ուրեմն, հոն ներկա գտնվիլը շնորհ մ'է, իրավունք ըլլալու համար պետք է նաև հոն կրնալ խոսիլ))։

Այս փաստին կռթնելով, թեպետև կռթնելու փաստ ալ չէ, որովհետև խարխուլ է, այն որ միայն լսելու իրավունք ունի, պարտավոր է նաև խոսելու իրավունք ունեն ալ, խոսելու իրավունքը չունենալուն համար լսելու իրավունքն ալ կը կորսնցնե։

Այո', կ՝ըսե Ռուսինյան էֆենտին։ Կռթնելով դարձյալ այն փաստին, եթե մնաց, այն Ընդհանուր ժողովն, որ միայն խոսելու իրավունք ունի և (ժողովուրդեն) լսելու իրավունք չունի, խոսելու իրավունքն ալ կը կորսնցնե։ Հետևապես, Ընդհանուր Ժողովին խոսիլն ալ ժողովրդյան կողմե իրեն շնորհ մ՜է։ Այդ ինչպես կ՝ըլլա ուրեմն, որ ժողովուրդեն շնորհակալ ժողովն շնորհ կ ընե ժողովուրդին։

Ի՜նչ անշնորհ փաստ.., ո՞ւր լսված էր, որ մարզս լսելու իրավունք ունենալու համար խոսելու ալ իրավունք ունենալու է եղեր,