Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/143

Այս էջը սրբագրված է

Սրբազան պատրիարքն իբրև նախագահ կարղ է ճշմարտութեյուն պաշտպան ըլլալ, որչափ որ ուժը կը բավե, և այսպես վարվելու է, որովհետև միայն ժողովը որոշեց, ես ալ գործադրեցի, ժողովը գրեց, ես ալ սաորագրեցի ըսելով չենք կարծեր, որ կարենա արդարանալ սահմանադրության և ժողովրդյան առջև։

Մեր այս տողերեն չըլլա, որ հասկցվի թե սրբազան պատրիարքը ժողովներու որոշումներուն դեմ դնե, քավ լիցի, միայն թե կուսակցություններեն սիրտը չկոտրելու համար մեքենայաբար չստորագրե, չգործադրե:

Քանի որ ազդային նավուն նավապետն է, պետք է ՛որ անոր ուղղություն տալու աշխատի, Եթե այս վիճակին մեջ մնանք պիտի ստիպվինք ըսել, թե նավերնիս կայներ է, չքալեր կոր... հինգ ամիսե ի վեր։

ԻՐԻԿՈՒՆ ԵՂԱՎ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԻՍ ԱՐԹՆՑԱՎ

Ընթերցո՜ղ, շուտ ըրե , սըվոր երեսը քիչ մը ջուր զարկ, որ նորեն չքնանա,

Ուսումնական խորհ ուրդին քնանալը առանց պատճառի չէ եղեր, մեծ երազներ կը տեսնե կոր եղեր. Երազները՝ լրագրական հոդվածներու պես չեն, որ մարգս շարունակելի մը դնե տակը ու հաջորդ գիշերը շարունակե։

Քանի որ պատճառն իմացանք, ա'լ չենք մեղադրեր զինքը, բայց ան ալ ուրիշ անգամ քնանալու ըլլա նե թող առաջուց իմաց տա։

Ուսումնական խորհուրդն վերջապես որոշեր է դաստիարակության խնդրույն աշխատիլ։ Դպրոցներուն արդի ընթացքեն ինք ալ գոհ չըլլալութ զանոնք օգտակար դիրքի մը վերածելու միտք ունենալ որոշեր է։

Քաջահույս ըլլալով, որ Ուումնական խորհուրդը միտքը գրածը (աղեկ կամ գեշ) կը գործադրե, կը խնդրենք Աստուծմե, որ աղեկ բաներ միտքը դնե։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈԻՆ

Թատրոնիս հրատարակիլ ակութ ենեն պաշտոնակի ցն երեն ատարակվիլ սկսած օրեն մինչև այսօր արգո տեսած սիրալիր ընդունելությունը, մեր արգո տեսած համակրական ցոյցերն ու ընդունած