Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/144

Այս էջը սրբագրված է

բարի վկայություններն այն աստիճան հասած են, որ խմբագրությունը ա՛լ լռելը ան զգայություն սեպելով, ստիպվեցավ աքս մասին յուր լռության կապը խզել և հրապարակավ շնորհակալությունները հայտնել այդ գովեստներուն համար՝ զորս հայ մամուլը միաբանած է մեզ շռայլել և որոնց իրոք մենք արժանի չըլլալով՝ ավելի մեր թերթին հառաջադիմությանը իբր խթան կ’ընդունինք. քան թե անոր արժանիքին արդար փոխարինություն։


Երգիծական ասպարեզին մեջ քայլափոխելը մեր կարողութենեն շատ վեր ըլլայով՝ հրապարակ ելած օրերնես ի վեր ավելի արգո հասարակության ներողամտությունը վստահեցանք, քան թե մեր կաղ ոտքերուն։ Արդ, վստահությամբ պիտի շարունակենք նորեն առանց ականջ կախելու այն ամեն հայհոյությանց, որ կ’ուղղվի մեզ խեղճ ոսոխներե։


Այս առթիվ կը կրկնենք մեր շնորհակալություններն Մասիսի, Օրագրո, Մանզումեի. Ասիայի, Հայրենիքին և Իզմիր տպվող Արեվելյան Մամլույն, որոնցմե ոմանք ուղղակի կամ անուղղակի կերպով թերթերնիս սիրով բարևեցին և ոմանք համակրական նշաններով շնորհավորեցին անոր ամենօրյա հրատարակությունը:


ԱՐԵԳԱԿԻՆ ԱՊՍՏԱՄԲՈԻԹՅՈԻՆԸ

ՏԵՐ ԵՐԵՄԻԱՅԻՆ ԴԵՄ


Տեր Երեմիան, ամեն անգամ, որ ուրիշ մը օրացույց հասնելու կ’ելներ բուրդ ու բապուճ Պատրիարքարան կը վազեր և կը պոռար, թե իր իրավունքներն կը բռնաբարեն կոր, թե օրացույց շինելու մենավաճառությունն իրենն է և ուրիշներն ալ կ’ելլան օրացույց կը տպեն կոր, թե ուրիշ մը իրավունք չունի տեր Երեմիային լուսինին և արևուն վերա բաներ գրելու։ Վերջերս, իր ձայնն այն չափ բարձրացուր, որ ամենքն ալ ձանձրացան, մինչև իսկ լուսինն ու արևն ձանձրացան ու ըսին, թե թողեք սա մարդը ուզածին պես կարգադրե երկնից երեսը տեսնված լուսավորները. ասոր վրա Պատրիարքարանն պաշտոնական ծանուցումով մը ամենուն արգիլեց օրացույց տպելն, և տպելու իրավունքն տեր Երեմիային շնորհեց։


Տեր Երեմիան այս առանձնաշնորհությունն առնելուն պես սխալացույց տպելե քաշվեցավ և սկսավ օրացույց շինելու զբաղիլ։


Տեր Երեմիան, այնպես կը վարվի լուսնին և արևուն հետ ինչպես որ կը վարվի տեր մը յուր ծառային հետ։ Լուսնին՝ դուն հոս