Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/147

Այս էջը սրբագրված է

— Բարի եկար, խնդիր էֆենտի, Հրամմեցեք, նստեցեք։

— նստիր, իթր տարիե իվհր նստելով, նստելով անդամալոյծ կտրեցա. կուզեմ որ ոչ զիս լուծեր ու տեղս դար՝ց ուներ։

- Աենք ալ կը փափագինք, որ զքեզ լուծենք, բայց ինչպես լուծվիք նե ազգին շահավոր կ՝ըլլաք ։

— Զիս Աղթամար ղրկեցեք, շատ շահ ավոր կըլլ ինձի։

— Անանկ է նե հրամանքնիդ խնդրոց կարգին մեջ մեկ անկյուն մը նստեցեք, մենք քեզի կը կանչենք ու գործը կարգին կը դնենք.

— Բայց խնդրոց կարգին մեջ շատ չսպասցունեք զիս՝

Չէ', չէ', մի' վախնար, խնդրոց կարգր գնա , նստե , հոն ուրիշներ ալ կան, հետերնին կը խոսիս, ժամանակ կ՝անցունես։

— Այո' այո', գնա', նստե' հոն, խնդրոց կարգը երեսփոխանության խահվ է օհախին է; Ահա ըլլալիք աս է։

Բայց մենք սպասենք տեսնելու համար, թե այս խնդիրն ԻՆՉ կերպարանքով ներկայացվեր է երեսփոխանության ։

ՀԻՄԱ ԱԼ ԿՈՆԴԱԿԻ ԽՆԴԻՐ

Քանի որ Օրագիր կա ու կը մնա, խնդիր ալ կա. քանի որ ամեն օր Օրագիր կելլա, ամեն օր նոր խնդիր ալ կ’ելլա։ Ասիկա անանկ ճշմարտություն մ'է, որ ամեն ճշմարտություններ ու չնմանիր, որովհետև ճշմարտություն կա, ճշմարտություն ալ կա։

Վեհափառ Կաթուղիկոսն կոնդակ մը ղրկեր է, որուն մեջ սրրբազան Պատրիարքին ընտրությունը շնորհավորեր է. սրբազան

Պատրիարքն ալ այս կոնդակը եկեղեցիներու մեջ կարդացնել տվեր է։

— Հոս ի՞նչ կա։

Ինչ պիտի ըլլա, խնդիր կա։

Օրագիր այս լուրը հաղորդելով կըսե, թե «Այս առաջին անգամն է, որ վեհափառ Կաթուղիկոսն Պատրիարքին ընտրության յուր հաղորդակցությունը կը հայտնե»։

Քանի մը տող Վար ալ կ'ըսե, թե «Վեհափառ Կաթուղիկոս նմանօրինակ կոնդակներ Պոզոս ու Խրիմյան Պատրիարքներուն ալ ղրկեց, բայց անոնք եկեղեցիներու մեջ կարդացնել չտվին»։