Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/153

Այս էջը սրբագրված է

տրվեր է, իբր թե հայու ծխած սիկարայեն հրդեհ կ'ըլլա տե, գաղղիացի և հույն գործավորին սիկարայեն հրդեհ չըլլար, իբր թե գաղղիացի և հույն գործավորներուն կրակն այրիչ հատկութ յուն չունենար, իբր թե անոնց սիկարային ծայրը ջուր ըլլար։ Ինչպես հայածի է, այդ հոդվածը, որուն պատասխաերը չէ ուզեր հրատարակել Լեվոնթ ՀեՐլզտ, այս մասին ալ կըստև Հայ գործավորներն անորենութեան կողմնակաչությանը վրա բարկանալով առին քալեցին։

Այն հոդվածը, որուն պատասխանը չէ ուզեր հրատարակել Լեվընթ Հերըլտ, սուտ սխալ սյունակներու վրա հիմնված ըլլալով' Բոլիշինե մեջ հրատարակված պատասխանով, զոր չէ ուզեր հրատարակել էեվընթ Հերըլտ, արդեն հիմն ի վեր տապալեցավ Լեվթնթ Հերըլտի գլխուն, հետեւապես մենք երկարոըեն հերքելու պետք չունինք այն հոդվածը, որուն պատասխանը է Լեվընթ Հերըլտ չէ ուզեր հրատարակել։

Բայց, ինչո՞ւ չէ ուզեր հրատարակել։ Պատճառն այն է, որ ճջմարտություն էր այդ հոդվածը, Լեվընտ Հերըլտ չուզեր, որ իր (ունակներուն մեջ ճջմարտություն երևնա, և ասոր համար է, որ կ 'ըսեն թե' երբ Լեվընթ Հերբըլտ կը խոսի, ճջմարտությունը կը լռե և երբ ճջմարտությունը խոսի' Լեվընթ Հերըբլտը կը լռե։

ՀԱՆԳԱՆԱԿՈԻԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Երեկվան թերթերնուս մեջ հրատարակած էինք սովատանջ ազգայնոց համար սրբազան պատրիարքին կազմած հսրնձնամոզովն։ Այսօր ալ կը հրատարակենք, որ հանձնաժողո վ. անդամներեն միայն մեծապատիվ Բարսեղ էֆենտի Հալաճյան, առջի օրը Ղալաթիո խորհրդարանը գացեր ու ընկերներն սպասեր է եղեր, որ գան և պետք եղածը խորհին, բայց ընկերներ էն և ոչ մին եկեր է։ Եերևի թե հանձնաdողովը մյուս անդամոց փորը կուշտ ըլալուն' այն չափ կարևորություն չեն տար կոր իրենց պաշտոն ին, և արդարև կուշտ մարդ մը չկրնար անոթության վրա գաղափար ունենալ։

Եթե այս հանձնաժողովը չկազմված մեր կարծիքն հարցվեր' կ'առաջարկեինք, որ անոթի մարդոցմե բաղկանա այդ հանձնաժողովն, որպեսզի խնդբույն կարևորությունն յուր փորին մեջ զգալով' անմիջապես գործե լու ս կռեր։

Կը հուսանք, որ հանձաժողովո մեծապատիվ անդամներն չեն ստիպեր մեզ ասկից ավելի խոսելու։