Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/160

Այս էջը սրբագրված է

Փաստ մը փաստն ալ թյան մեջ միայն կա, որ չընդունի այս ճշմարտությունը, և այս միապետություն է, բայց, քանի որ մեր Սահմանադրության բան մը չկա, ըսել է, որ ատանկ փաստ մ ալ չկա։

Վսեմափայլ Հա բութ լուն պեյն Ընդհանուր ժողովը Վերջին նիստին մեջ կ'ըրսեր, թե ամեն մարդ տոմսակ առնելով ներս մտնելու իրավունք չունի, երեսփոխան եֆենտիներն իրենց ծանոթներուն, բարեկամներուն տոմսակ կուտան և անոնք միայն կրնան գալ։

Ատենապետե մը, որ ժողով մը կառավարելու պաշտոնն ունի, ասանկ խոսք մը ընավ չէր սպասվեր, ուստի, իրավունք ունին կարծելու, որ վսեմափայլ Հարություն պեյն կամ բարկության մեջ ըսած է աս խոսքը և կամ կատակի մեջ, թեպետև ատենապետե մը, որ ժողով մը կառավարելու պաշտոնն ունի, բարկության ե կատակ բնավ շսպասվիր ժողովին մեջ։


Վսեմափայլ պեյին այդ խոսքին նայելու ըլլանք նե ամեն սնհար իր ազգային իրավունքն վայելելու համար անպատճառ երեսփոխան մը ճանշնալու է, անպատճառ երե սփոխանի մը ազգական ըլլալու է։

Ինձ պատասխան տալու շնորհ ըրեք վսե մա փ ա յլ պեյ, երեսփախանական ժողովն երեսփոխան էֆենտիներու տունն է, և զբոսնելո՞ւ համար կ՚երթան կոր հոն, որ միայն իրենց բարեկամներն հրավիրելու իրավունք կ' ունենան կոր։ Ընդհանուր ժողովր հարսնի՞ք է, nւ ամեն երեսփոխան իր բարեկամն միայն հրավիրե։ Եթե չէ, ե. եթե ազգին գործերն իբր թե կարգադրելու համար կ երթան կոր, և եթե պաշտոն ա կան տեղ մ'է հոն, Սահմանադրության ո՞ր հոդվածին համեմատ կրնան կոր իրենց ծանոթներն ներս առնել ու անծանոթներն դուրս ձգել։ Սահմանադրոլթյունը երեսփոխանաց բարեկամներուն համար ուրիշ առանձնաշնորհություններ տվա՞ծ է։

Ենթադրելով, թե ժողովրդյան ներս գալն շնորհ է, ինչու ուրեմն վսեմափայլ պեյ, այդ շնորհը մի միայն երեսփոխանաց բարեկամներուն կրնեք, և աղքատ ագգալիններն իսպառ կը զըրկեք Ընդհանուր ժողովին ներկա գտնվելու իրավունքեն, ըստ իս, և շնորհեն, ըստ ձեզ։

Գրություն, գթություն, վսեմափայլ պեյ, ոդորմեցեք խեղճ աղքատներուն, որովհետև չէին գիտեր անոնք, որ ձեր կամ քեուսինյան էֆենտիին շնորհն վայելելու համար երեսփոխանի մը ազգական եղող արգանդե մը ծնանիլ պետք էր. չէին գիտեր անոնք, 160