Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/165

Այս էջը սրբագրված է

ավելի մարդ գալուն և այս պատճառավ վեճ ծագելուն համար այս որոշումը տրվեցավ։


Մենք, ինչպես նաև մեզի հետ շատեր, այս պաշտոնական ծանուցումեն բան մը չհասկցանք։ Լսածնուս նայելով՝ Պատրիարքարանն ալ բան մը չէ հասկցեր, միայն թե երբեմն երբեմն, մեյ մեկ պաշտոնական ծանուցում հրատարակելը սովորություն եղած ըլլալով՝ այս սովորությունը պահելու համար այդ ծանուցումը հրատարակած Է։


Մենք ալ ունինք ատանկ սովորություն մը, մենք ալ Պատրիարքարանի պես կը պահենք մեր սովորությունը, ուստի, մենք ալ հրատարակենք մեր պաշտոնական ծանուցումը։


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ <ԹԱՏՐՈՆԻ>


Առանց վիճաբանության, առանց կարծյաց առավելության, բռնությամբ որոշվեցավ, որ Ժողովին ունկնդրություն ընելու փափագողները սահմանյալ թվով ընդունվին։


Եկեղեցական հայերը, նախկին երեսփոխանները, ազգային լրագրապետները առանց տոմսակի կրնան մտնալ, բայց, նախկին երեսփոխան չեղողը, լրագրապետ չեղողը, եկեղեցական չեղողը չկրնար մտնել, անոնք որ շատ փափագ ունին մտնելու, կամ քահանա ըլլալու են կամ վարդապետ և կամ լրագրապետ, ասոնց և ոչ մին ըլլալը ուզողը պետք Է դիմե ի փոխանորդարան և մտից տոմսակ ընդունի։


Նիստ եղած օրը տոմսակ շարվիր, նիստ չեղած օրն ալ շարվիր։


Ժողովին կանոններուն դեմ վարվող ունկնդիրները դուրս պիտ հանվին, ասոր համար պետք Է, որ ունկնդիրք նախ Ժողովին կանոնները սորվին, որ անոր համեմատ դեմ վարվին։

16 հոկտ. 1874

Ի խմբագրատան Թատրոնի

Կ. Պոլիս

ՈՒՐԲԱԹ ԱՎՈԻՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Ատյանը բացվեցավ։

Մայր դիվանն ամբողջացավ Ռուսինյան Էֆենտիի երրորդ ատենապետ և Ալաճաճյան էֆենտիի երրորդ ատենադպիր ընտրվելովը։

Ատյանը գոցվեցավ։