Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/166

Այս էջը սրբագրված է

ՎԵՐԱԴԱՐՁ


Բարև ձեզ, թատերասեր պարոններ, օրիորդներ և տիկիններ. բարև ձեզ, ազատահոտ լրագիրներ, բարև և քեզ, իմ սիրուն օրիորդ Փունջս, իմ նոնոշիկ Փունջիկս, բարև՛, անմահ տոտիկներուդ մահկանացու ավետուհի՛ս, բարև, հոզվույս ոսկեզոծ հատորը, բարև ձեզ, երեսփոխան Էֆենտիներ, որ երբեմն աջակողմեան ու երբեմն ձախակողմյան կ’ըլլաք, երբեմն երկուքը մեկեն կ’ըլլաք ու երբեմն և ոչ մին կ’ըլլաք․ բարև վերջապես ափն ամեն անոնց, որը զիս կը ճանչնան ու չեն ճանչնար։ Երկու ամիս բացակայութեն․ ետքը ահա այսօր վերստին կուգամ խոսելու, զվարճանալու և զվարճացնելու. օ՛ն, ձեր ժպիտներուն մեյ մեկ հրավերի թուղթ ղրկեցե՛ք, որ փութան կատարել ազգասիրական պարտավորություննին: Որով մնամ և այլն…

Հերիք չխնդացինք, հերիք ձանձրացանք։ Երկու ամիս չխնդալը թիֆուսի հիվանդություն քաշելու պես բան մ’Է։ Ուրախ եմ, որ այս հիվանդութենեն օձիքնիս ազատեցինք. բայց, ընթերցո՛ղք,ըսե՛ք, ինձ, կը հուսայի՞ք, որ երկու ամիսե վերջը ողջ առողջ ետ դառնամ։

- Ամենևին չէինք հուսար. մանավանդ, որ այսչափ ուշացար նե ըսինք, որ Թատրոնը մեռած Է, անպատճառ Ազհզիե շոզենավներուն մեկուն մեջ մտած ու ճամբորդություն մը ընել ուզած ըլլալու Է, ըսինք։

- Տեսա՞ք, որ սխալած եք. այդ շոգենավները մեծ վտանգներու չհանդիպելու համար, ընկղմելու հարմար տեղեր կը փնտրեն կոր ու հոն կ’ընկղմին կոր, որպեսզի թե՛ շատ ածուխ չերթա և թե՛ ճամբորդներն ծովասույզ չըլլան։

- Մեկ կողմեն ալ կ’ըսեինք, որ Թատրոնը հիմա մեծ մարդ եղած է, հարստացած ըլլալու Է, և անոր համար մենք իր աչքին պզտիկ կ’երևանք կոր։

- Քա՛վ լիցի, ատոնց և ոչ մեկը կ’ընդունինք, որովհետև մեր կարծիքը հարստության դեմ Է։

- Թո՛ղ Թատրոնը երևնա կ’ըսեինք, մենք կը սիրենք զինք, ամեն կերպով կը քաջալերենք, մենք Թատրոնի համար մինչև անգամ հոգինիս կուտանք կ’ըսեին…

- Ողջ եղեք, ատիկա ձեր ազնիվ սիրտին վեհ զգացումն է, որ անանկ խոսիլ կուտա։

- Ո՞ւր Էիք ուրեմն երկու ամիսե ի վեր։