Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/17

Այս էջը սրբագրված է

Խնդիրք հոս կը տարբերի հիմա. Ընդհանուր ժողովն նախ անունը կը դնե ու վերջը կը հղանա. երեխան ծնած ատենը անունովը մեկտեղ պիտի ծնանի...

Ասիկա շատ աղեկ սովորություն է, որովհետև. տղուն անունը դնելու համար հարկավ ծախս պիտի ըլլար, և Ագգային սնտուկին հիմակվան վիճակին մեջ քառասուն տարի չպիաի կրնայինք Պատրիարքին անունը դնել։

Ի դիմաց Սնտուկին մեր շնորհակալությունները կր այտնենք Ընդհանուր ժողովին։

Խնդրույն դառնանք.

— Ի՞նչ է ուրեմն այս երախային անունը։ Ոմանք Ներսես կըսեն, ոմանք Հարություն, ոմանք Մեսրոպ, ոմանք ալ բան մը չեն ըսեր։

Քու կարծիքդ ի՞նչ է։

Ընդհանուր ժողովին որոշումը։


ՌՈՒՍԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Լուր մը ելավ, որ Ռուսիո կառավարությունը Ռուսիո հայ վարժարանաց հոգաբարձու ըլլալու որոշում տվեր է¹։

Լրագիրը այս լուրը առնելնուն պես ամենքը միաբերան սկսան պոռալ, ես ան ատեն գոյություն չունեի որ քիչ մալ ես պոռային և ըսել, որ Ռուսիո բարեխնամ կառավարությունը հայ վարժարանաց տեսչությունը իր վրա առնելու որոշում տվեր է։

Ի՞նչ կա ուրեմն հոս պոռալու, եթե Ռուսիո բարեխնամ կառավարությունը ասանկ որոշում մը տվեր է, ըսել է որ մեր դպրոցը պիտի բարեխնամն։ Աղեկ ա՜, պետք է շնորհակալ ըլլանք իրմե ինչպես շնորհակալ կըլլանք, երբ մեկն ըսե մեզ «Այս ինչ բարեխնամ անձը այս ինչ դպրոցին հոգաբարձությունը վրան առավ»։

Ածականներու ուշ դնենք քիչ մը պարոն խմբագիրներ...

Ասդիեն Մանզումե կը պոռա, որ լրագրաց ոմանց «Կրակ կա, կրակ կա» ըսելը ծաղրելի է, քանի որ Մշակն³ ու Հայաստանի Մեղուն այս մասին բան մը չեն գրած։

Մանզումեին այս խրատը մտիկ ընելու ըլլանք նե ասկից վերջը դիմացի տուներնուս բռնկիլը տեսնելու ըլլանք նե ալ՝ հավատալու չենք, մինչև որ պեքճին կրակ կա չպոռա, որովհետև պեքճիին կողմե իմաց չարված հրդեհապաշտոնական հրդեհ չէ․․․։