Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/172

Այս էջը սրբագրված է

թարգմանիչն ըլալու պատիվն կունենայի. երկրորդ' կատարյալ պարզամիտ կըլլայի պարզամտությանս մեջ բնականաբար շատ զգացում չէի ունենար, շատ զգացում չունենալուս պես ալ չափազանցության մեջ չէի իյնար Եթե' Աստված չընե, Աշիլին մասն ինձ տային S. Թոսպաթյանեն թեթևության վրա խորհ ուրդ կը հարցնեի, սակայն յուր խորհուրդներուն ամենն ալ չէի գործադրեր. քիչ մը նվազ կը փչեի և Այաքսին ծունկերուն վրա վեր բեր չէի բանար։ Եթե Այաքսի մասն ստանձնեի անունս կը փոխեի' Չափրաստճյան կը դնեի։ Պարոն Սանճաքճյանն ալ բովս կ՚առնեի։

Օրեսթը մինակ թողուցիք կարծեմ. բայց չէ անիկա յար ընտրության մեջ չէ սխալած, եթե ես ալ Օրեսթ ըլլայի Լեոնիսի ու Բարթենիսի ուերուն կը կռթնեի, այսինքն օր, Արաքսին ու Ադավնին քովես բնավ չէի հեռացուներ։ Իսկ եթե Լա պել էլենի համար երգեցիկ խմբակի մը պետք ունենայի' Վարդովյան խմբակեն զատ ուրիշ խմբակի մը հավնիլն անկարելի կ'ըլլար ինձ։

Այդ ամենեն ետքը չենք կրնար առանց նշանակության անցնիլ պարոն Ռոմանո, նվագածվաց վարիչն, որ ձայնագրություն չգիտցող խումբի մը երդեր սորվեցունեիվ, ասանկ դժվար խաղ մը հուստցվածեն շատ աղեկ ներկայացնել տալու հաջող ցավ։

Ամենուն ալ հաջողություն և ծափահարություն բարեմաղթելով անհամբեր կըսպասենք Լա Պել էլենի հայերեն ներկայացումն ալ տեսնելու, հուսալով միանգամայն, որ Վարդովյան էֆենտին հասարակութենե քաջալերվելով ուրիշ «Օբերա քոմիքոներ,—մինչև որ Ռուսինյան էֆենտին հայերենը գտնա,— կը պատրաստե ի փառսյուր թատրոնին և ի քննադատություն իմ Թատրոնիս:

ՀՄՈԻՏ ԻՎԱՆԴՆԵՐԸ...

Մանզումեն յուր վերջին թիվերուն մեկուն մեջ կ՚ըսեր, թե ազգերնիս ուրիշ գիտության ց և արվեստից մեջ ետ մնացած է նե դոնե բժշկության ճյուղին մեջ օր ըստ օրե հառաջ կը դիմե կոր։

Մենք ալ կը խոստովանինք, որ բժշկությունն ազգերնուս մեջ հառաջ կ՚երթա կոր, սակայն, հիվանդությունն ալ ետ չմնար կոր։ Եվ կարծենք այս օրվան օրս հմուտ բժիշկներեն ավելի հմուտ հիվանդներ ունինք։ Ասոնց ալ արժանիքը չմոռնանք։

Բժիշկներն ընդհանրապես բժշկության մեկ ճյուղին մեջ ավելի հառաջ գացած կ՚երթան» օրինակի համար, մին մարդուս փորեն քար Հանելուն մեջ, — կամուրջի վրայի ջրածախներեն ջուր խմելեն