Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/173

Այս էջը սրբագրված է

ալ հառաջ կուգա եղեր այս ախտը,— ուրիշ մը ակռա հանելու մեջ և այլն. իսկ իմ հիշած հմուտ հիվանդներս հիվանդության բոլոր ճյուղերուն մեջ հառաջ դացած են. օրինակի համար, երիտասարդ մը կը տեսնես, որ մեկ կողմեն ակռա քաշել տված ժամանակը մյուս կողմեն ալ արյունը մաքրելու դեղ կառնե, մյուս կողմեն ոտքերը տաք ջուրը դրած է, մեկ կողմեն կը հազա, մյուս կողմեն կռնակը տզրուկը կը փակցունե։ Ահավասիկ հիվանդ մը, որ բավական հմուտ է;

— Ի՞նչ է ուրեմն պատճառը, որ հիվանդները բժիշկներեն ավելի հառաջ կերթան կոր։

Ընթերցո'ղ, պատճառը սա է, որ հիվանդները կը քաջալերվին կոր, և այն, որ քաջալերություն կը գտնա բնականաբար հառաչ կերթա։

— Ո՞վ է ուրեմն այս երիտասարդներր քաջալերողը։ Զրուցել մի տար զիս, բարեկամ, որովհետև գեղեցիկ սեռին ալքին տդեղ պիտի երևնամ, բարեկամ, աղջիկները,— չեմ ըսեր թե ամենը, չեմ ըսեր թե մեկ քանին, — երիտասարդներուն քթեն կը բռնեն կոր, գիշերները իրիկվնե մինչև առտու փողոցներու մեջ սպասել կուտան կոր, երբեմն ալ աննձրևին ու ձյունին, որ ցրտաշունչ հողմերուն միջոցին կը դիմակավորին ու թեթև պարահանդեսներ կ՝երթան կոր, երիտասարդներն աղվոր երևնալու համար բարակ լաթեր կը հագնին կոր, երեկույթներու մեջ պարելու համար հոգինին կուտան կոր... կը ցատկեն ու կը ցատկռտեն կոր, վրան կ'ըսկսին կոր օղի խմել, սա օղին ինչպես կը խմեն չգիտեմ, հետևյալ առտուն կ'սկսին կոր մորերնուն ըսել. «Մայրիկ բան մը կ՚ըլլամ կոր... կը մսիմ կոր... կը տաքնամ կոր...))։

Ասոր վրա, բժշկի վազող վազողի կ՚ըլլան, բժիշկները կուգան Աստված հեռի ընե, մեկ կողմեն լուծողական դեղ, մյուս կողմեն' պնդողական, մյուս կաղմեն կեսը լուծողական, կեսը պնդողական, մեկ կողմեն տաքցուցիչ դեղեր, մյուս կողմեն պաղեցուցիչ, մեկ կողմեն շփում, մյուս կողմեն գրեխ, մեկ կողմեն ոտքերը տաք բռնելու միջոցներ, մյուս կողմեն գլուխը պաղ բռնելու համար ճիգեր, մեկ կողմեն... բայց ո ր մեկ կողմը ըսեմ... միակ աջակողմյան և ձախակողմյան չէ որ լմննա, վերջապես ամեն կողմեն դեղ։

Քանի մը օր կ'անցնի ու կը տեսնես, որ հիվանդը բժշկվեր է. բժշկվելուն պես շիտակ իր սիրուհվույն կերթա։

— Բարև , հոգիս։

— Ասաուծու բարին, մարմինս, քանի մ'օրե ո՞ւր էիր։