Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/18

Այս էջը սրբագրված է

Ասանկ խոսքերը կնիկները շատկեկ կընեն, Մանզումեն ալ մոտայի թերթ հանել սկսելեն ի վեր կարծես ասանկ խոսքեր շատ կընե կոր, կըսվի թե Մանզումեն ծնած օրեն կը հրատարակեր այս մոտայի թերթը։

Բոլոր հայ լրագրաց մեջեն միմիայն Մանզումե՞ն իմացամ այս լուրին սուտ ըլլալը, չէ նե քոնսերին չվնասելու համար հայ լրագրաց վրա այսպես կը հարձակի. այս հարձակումը չըներ նե՝ տիկին Եկնաթիեֆ ե՞տ պիտի առներ իր պաշտպանությունը, զոր քսոստացած է, կըսեն Մանզումեի ապառնի քոնսերին համար։ Աղջկանց դպրոց մը վերականգնելու համար բոլոր դպրոցներուն կործանման դեմ գրող լրագրաց դեմ գրե՜լ...։

Ենթադրենք, թե այս լուրն անհիմն է (եթե չենք կրնար ենթադրել գոնե փափագինք). միթե հետս կոչելը դժվար բան մէ. միթե այս առաջին անգամ է, որ լրագիրք սուտ լուր մը կուտան։ Ի՞նչ զգացում է այն, որ կը դրդե ազգային ուրիշ կենսական խնդրոց համար լեզուն կապող Մանզումեն ձեռքով ոտքով մտնելու այս խնդրույն մեջ և ան ալ հարձակելու համար յուր համարյուն եղբարց դեմ, որոնք իրենց ցավը կը հայտնեն խիստ մեղմ, չափավոր և ողոքալի լեզվով։

Մենք Մանզումեին այս հրատարակութենեն բան մը չկրցինք հասկնալ. քոնսերեն առաջ հայտնած այս կարծիքը մեզի պես շատերուն ալ տարօրինակ երեանալով՝ կը հուսանք, որ քոնսերեն ետքը հայտնելիք կարծիքը առաջինին չնմանիր։

Եթե քոնսերը հաջողի, հիմակվան կարծիքին վրա հարկավ հաստատ պիտի մնա, իսկ եթե չհաջողի՝ ան ատեն պիտի ըսե. «Մաթեեսյուֆյու ազիմ պեյան իտերիզ քի քոնսերիմիզ ումտուղումուզ կիպի չըքմատը պինտեն ալեյհ պունտան էվվել Րուս մեքթեպլերի հագկընտա էրմենի ղազեթալարըն վերտիղի հավատիսլեր տողրու իմիշ»։

Սպասենք։


ԱԶԴ

<1>

Լրագիրք արդեն հրատարակեցին ամենապատիվ տեղապահ սրբազանին քանի մը եկեղեցականներով Ռուսիո դեսպան ժեներալ Իկնաթիեֆին երթալը և Ռուսիո հայ վարժարաններուն հայոց տեսչութենեն առնվելու լուրին վրայոք խոսակցիլը։ Բայց այս խոսակցությունը գաղտնի մնալ որոշված ըլլալուն՝ Թատրոնի կող-