Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/182

Այս էջը սրբագրված է

Հիմակուհիմա ոչ այս առաջարկությունն ընդունած ենք, ոչ ալ որոշում մը տված ենք, որովհետև որչափ որ հավատացած ենք ըսենք նե' դեռ չենք կրնար կոր համոզվիլ, որ բարեխնամ տերության մեգի շնորհած արտոնագիրը Արթին էֆենտիին մեկ բողոքովը ջնջվի։

ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ Ի՞ՆՉ

ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԵՆ

Ազգային խնդիրներն այս օրերս զբաղած են. ինչ ընեն խեղճերը, անոնք ալ մեզի պես ծնունդի պատրաստություններ կը տեսնեն կոր, նոր հագուստներ առնելու ետևե են։ Ազգային խնդիրներն ալ ինքզինքն ին պճնասիրության տվին։

Եվ ինչո՞ւ չտան, ասանկ մեծ տոնախմբության օրերու մեջ անոնք ալ հագվելու են, սքվելու են և հանգիստ նստելու են, բոլոր տարին կը հուզվին, կը քաշքշվին տարին մեկ երկու անդամ հանգիստ ընեն նե շատ է մի.

Բայց, դուն պիտի ըսես հիմա, որ Իզմիրի խնդիրը տարի մէ, որ հանգիստ կ'ընե կոր․ աղեկ ա, անոր ալ ծնունդը տարի մը կը քշե կոր, ընթերցող, ես խնդիր տեսած եմ, որուն մեկ ծնունդը չորս տարի տևեր է, և խաչելությունն ալ երկու տարի։

Այո', խնդիիներն ալ պետք է, որ տոնախմբություննին կատարեն, թո'ղ անոնք ալ իրարու այցելություն ընեն, իրարուվիճակ հասկնան, իրարու նոր տարի և կյանս երկարս բարեմաղթեն։

Ծնտւնդը անցնելուն պես կը նայիս, որ խնդիրները կսկսին նորեն հուզվիլ, կը քննվին, կը վիճաբանվին, կը ծեծվին, իրարու գլուխ կը պատռեն, այս միջոցին վրա կ՝ու գա, կը միջամտե և խնդիրներն նորեն հանգիստ կ'առնեն։

Զատիկը կ'անցնի, խնդիրները նորեն ոտք կելնեն, իրարու վիզը կը փաթտվին, իրարմե կ'ապտակվին, կը ճնշվին, կը ճզմվին, ան ատեն ալ օղերը կավրվին, ժողով չըլլար ե. խնդիրները կը հանգչին։

Եվ պետք է, որ հանգչին և նորեն հոգնին։

Ավելի չերկնցնենք և բարեմաղթենք, որ խնդիրներն այս ծնունդեն ետքը կռիվը մեկդի դնեն և լուծվելու ետևե ըլլան։ Թո՞ղ ձմեովան ձյուներուն և սառերուն հետ մեկտեղ Տալին ու լուծվին, չէ նե ազգին ապագան անոնց վրայեն քալած միջոցին ոտքը կը սահի, կ՚իյնա ու մեկ կողմը կը կոտրե։

Հայե՜ր, մեղք է մեր ապագային. խղճանք վրան։