Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/188

Այս էջը սրբագրված է

Մենք, ինչպես նաև մեզի հետ շատերը, միմիայն լրագիրներեն հասկցանք Պողոս վարդապետին սրբապիղծ ու անբարոյական ըլլան, որովհետև Պողոս վարդապետին քովը չէինք, և քանի որ կրագիրք այսօր գրածնին չեն կընար հետս կոչել, այդ հրատարակություններն, զորս մի առ մի հրատարակելու միտք ունինք քանի մը օրեն, անհերքելի վկայություններ են, Պողոս վարդապետին հակառակորդաց ձեռքը ան դյուտ փաստեր են և որոց կարգը կարծենք մասնաժողովի անաչառ անդամներն ալ կը ճանաչեն ։

Թեպետ և մեզ տրված տեղեկոլթյուններեն կիմանանք, որ Պողոս վարդապետին հանցավոր ըլլալն հաստատված է, և մասնաժուղովն անկարող պիտի ըլլա անոր անմեղ ածականը տալու, նա՜խ մաըդոցմե ամչնալով, երկրորդ' Աստուծ մէ վախնալով, բայց մենք կրփափադինք, որ խնդիրն ամենայն օրինավորությամբ լուծվի և ոչ մեկ կողման ճնշում չըլլա ։

Առանց հրաշքի անհնար է, որ Պողոս վարդապետը արդարանա, եթե մասնաժողովը արդարացունե, որ չենք Հուսար, Քաղաքական ժողովն չպիտի արդարացունե, եթե Քաղաքական ժողովն արդարացունե' Ընդհանուր ժողովն պիտի դատապարտե, եթե Ընդհանուր ժողովն ալ արդարացունե' ժողովուրդը պիտի դատապարտե պետք եղած ատյանները դիմելով։

Բայց մասնաժողովն կարդարացունե եղեր, թող արդարացունե, և յուր նիստերն ալ չդադարեցունե, որպեսզի Հուդան ալ հա և արդարանա…

— Ի՞նչ կ՚ըսես, միթե Հուդան ալ կրնա արդարանալ։

Ինչո՞ւ չպիտի կրնա արդարանալ, առաքյալներն օրինավոր փաստեր չեն կրնար ցցնել, ան ալ կարդարանա։

Բայց տիեդերածանոթ ճշմարտության համար վկա պետք է։

Պետք է հապա։

Առաքյալը կըսե, որ երկու երեք վկայով ամեն բան կը հաստատվի, մենք երեք միլիոն վկա ունինք այսօրվան օրս։

Ի՞նչ են Պողոս վարդապետին վրայոք Պատրիարքարանի մեջ կուտակված հանրադրություններն, ի՞նչ են Պողոս վարդապետին ասկից առաջ հոս գալն, զատեն փախչիլն, Կրոնական ժողովին զինքը կրոնական արարողություններ կատարելեն զրկելն, ի՞նչ են վերջապես ամբողջ հայ լրագրության Պողոս վարդապետին համար տված վկայություննեին։

Մասնաժողովն ասոնց ամենուն համար սուտ է պիտի կրնա ըսել։

Սպասենք։