Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/189

Այս էջը սրբագրված է

ԻՆՔՆՕԳՆՈԻԹՅՈԻՆ

Ասկից քանի մը ամիս առաջ այս անունով դիրք մը թարգմանված ու հրատարակված է՝:

Մենք դեռ ժամանակ չունեցանք այս գիրքը կարդալու, բայց ուրիշները ունեցեր կարդացեր են։ Ասոնց խոսքին նայելով հիշյալ գիրքը կը պնդե եղեր, որ մարդս ինքնիրեն օգնելով մեծ մարդ մը, հանճար մը կ'ըլլա եղեր, և յուր այս խոսքը հաստատելու համար իր գիրքին մեջ հիշեր Է այն ամեն մարդերն, որք առանց ուրիշի օգնության մեծ մարդեր եղած են։

Մեզ այնպես կ երևի, որ այս գիրքը ավելի ընդունելություն գըտած Է այն մարդոցմե, որոնց քով եթե երթաս և բանի մը համար աղաչես ու օգնություն խնդրես նե քեզի օգնություն չեն ըներ ու միայն խրատ կուտան։

Մենք չենք ըսեր, թե մարդս իրեն օգնելու չէ, որովհետև ըսենք նե պարապ խոսք մը ըսած կըլլանք, այնքան պարապ, որքան որ պարապ Է մեկու մը ըսել, թե քու ոտքերովդ քալելու ես։

Մարդս միշտ իրեն կ'օգնե, սակայն կան այնպիսի պարագաներ, դժբախտաբար հարյուրին իննսունինն, որոնց մեջ մարդս կը կորի, կ երթա, եթե մեկը ձեռք չկարկառե իրեն։

Պետք մը չենք զգար հոս ի մեջ բերելու այն ամեն մեծ ձեռնարկություններն, մեծ գործերն, մեծ հանճարներն, որք ուրիշի մը օգնության և պաշտպանության շնորհիվ երևան եկած են, և որոնք կապացուցանեն, որ մարդ առանց օգնականի, առանց ընկերի բան մը չէ,

Բայց, հիշյալ գիրքը ապացուցանելու համար, թե մարդս եթե իրեն օգնե' մեծ մարդ կըլլա, միայն այն մարդիկը հիշեր Է, որ առանց ուրիշի օգնության մեծ մարդ եղած են։

Շատ հիվանդներ կան, որ առանց բժշկի բժշկված են, և սակայն ասոր համար ելնել ինքնաբժշկություն անունով գիրք մը հրատարակել, ու ինքնիրմե բժշկվելիք հիվանդներուն բժշկվիլը օրինակ բերելեն ետքը պատվիրել, որ բժիշկներու չդիմեն, կարծեր Թատրոնիս խմբագիր գրվիլ ըսել Է, զվարճախոսել ըսել Է, ծաղրել ըսել Է։

Շատ մը հարուստներ, որոնք առաջուց աննշան մարդիկ ըլլալով վերջեն հարստացած են նե' կը կարծեն, որ ինքնօգնության հարստացած են։ Անոնք չեն հիշեր բնավ այն պարագաներն, ժամանակի բերմունքն, որ օգներ են իրենց։ Եվ ահա այդ պարագա