Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/19

Այս էջը սրբագրված է

մեն հատկապես կը ծանուցվի արգո հասարակության, որ այս խնդրույն վրայոք մեկու մը բան մը չըսեն։

Հինգշաբթի գիշեր Օրթագյուղի թատրոնը² ի նպաստ գեղին վարժարանին ներկայացված թատերգության տեսարանաց և դերասանաց վրա հաջորդ թվով պիտի խոսինք։


ԿՈԻԳԱ ԿՈՐ

Երեսփոխանությունը վերջապես հառաջիկա ուրբաթ օրը նիստ պիտի ընե Պատրիարքի մը ծնունդ տալու համար։

Այս երեսփոխանությունը զարմանալի մայր մէ, իր զավկին ինքն ալ չհավնիր, և երեք տարին անգամ մը հղի մնալով ուրիշ զավակ մը կը բերե, առաջինը կը մեռցունե։ Լսված բան չէ, որ այս մայրը երկու ողջ զավակ ունենա։

Մեկ նստին մեջ կյանք կուտա, ուրիշ նստին մեջ մահ։ Այս անգամ կարգը կյանքին Է։

Կուզեի երեսփոխանության արգանդը պատռել և յուր ի լույս ընծայելիք զավակը մոտեն դիտել, որպեսզի, եթե հավնելու չըլլամ զայն, մորն արգանդին մեջ ծաղրեմ արձակ համարձակե որովհետև կրնա ըլլալ որ երախան տպագրական ազատության բռնաբարիչ մեկն ըլլա ու աշխարհ գալեն ետքը թո՜ղ չտա որ զինքր ծաղրեմ. կրնա նաև ըլլալ, որ խիստ մեկն ըլլա ու աշխարհ գալեն ետքը լրագրաց խստություն բանեցունե, ասոր համար կուզեի, որ հիմակվնե ծաղրեմ. բայց ի՞նչ օգուտ, երեսփոխանությունը թո՜ղ չտար։

Ինչ որ ալ ըլլա՝ ստիպված ենք երեսփոխանության տղան գգվել ու սիրել, որովհետև պզտիկ տղաքներն միշտ կը սիրվին. քիչ մը մեծնալուն պես դարձյալ սիրելու ենք երբեմն խրատով և երբեմն իր թերություններն առջին դնելով. ավելի մեծնալուն պես ալ սիրելու հարկ չմնար, որովհետև անդիեն կը նայիս որ երեսփոխանությունը նորեն հղի մնացած Է։

Երկու խոսք ալ լրագրաց խոսինք։

Ասոնցմե ոմանք Պատրիարք մը հարվածած ատեննին կըսեն. «Մենք անոր Պատրիարք ընտրվելուն առաջին օրը հասկցանք ինչ մարդ ըլլալը, այսպես ընելու չէր, հոն երթալու չէր, և այլն»։

Ահավասիկ դեռ Պատրիարքնիս չծնավ, հրահանգ տվե՜ք իրեն, որ ձեր ուզածին պես ծնի, որպեսզի վերջեն աղեկ ծնավ, գեշ ծնավ չըսեք։