Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/200

Այս էջը սրբագրված է

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒԹՅՈԻՆ

Թատրոնը չկրնար յուր սրտին ուրախությունը ծածկել, երբ կը տեսնե, որ սրտովն ազնիվ ու գեղտրվեստից մեջ մուսաներե առատորեն օժտյալ ազգային մր օր ըստ օրե կ առաջանա ու կր բարձրանա ի պարծանս հայության։

Վսեմափայլ Սարդիս պեյ Պալյան՝ ինչպես որ լրագիրը ծանուցին անցյալ շաբթու, վեհափառ սուլթանեն առաջին կարգի Մեճիտիեի պատվանշանն ընդունեց։

Նորին վսեմութ յան արժանապատվությունր չվիրավորելու, համար կր հրաժարինք նորա վրա գովեստներ կարդալե. արդեն իր հոյակապ գործերն անոր հանճարր կր պատմեն, իր մարդաոիրական գործերն անոր ազնիվ սիրտր կը հռչակեն. սակայն ցավինք, որ Լա Թուրքին՝ որ Խրիսթաքի էֆենտիին բարեգործությանց առջև Արգոս¹ կը ձևանա, հայոց ոմանց բարեգործությանց առջև Տոբիթ² կը դառնա։ Լա Թուրքի հայոց նկատմամբ Տոբիթ ըլլալն իրեն սովորություն ըրած է, և ես՝ եթե Ռափայել հրեշտակ ըլլայի՝ քիչ մը կավ քսելով աչքերն բանալու ձանձրությունր վրաս կ՝առնեի, թեպետ և Լա Թուրքին այս մասին այնքան կուրցած է, որ Բերայի շիտակ ճամբուն կավին մեջ ալ թաթխելու րլլաս՝ դարձյալ անօգուտ է։

Հայերը, կ՝ըսե Լա Թուրքին, Խրիսթաքի էֆենտիին հայ քաղաքացիության պատվանունր պիտի տան, որպեսզի իրենց ուսումՆական հաստատությանց օգնե:

Հայերը հիմակուհիմա գեղջկության պատվանունր տվին լա Թուրքիին, և ինձի ալ հանձնարարեցին, որ տրորի պատվանշաՆը տամ իրեն, որպեսզի անով Խրի սթաքի էֆենտիին արտերր մրշակե և առատ առատ գովեստի հունձք հասցունե։

Զարմանալի բան… Խրիսթաքի էֆենտին ծխախոտի մենավաճառությունն առած օրեն Լա Թուրքիս ալ ւմնոր վրա գովեստ կարդալում ենավաճա ռությունն առած է։ Ողջ րլլա Խրի սթաքի էֆենտին, որ թրամվեյի ձիերուն չհավնած հարդը բաքեթներու մեջ լեցնելով մեզի ծխել կուտա կոր, և մեզի թոքախտ ընելով՝ բժշկաթյան արվեստր կր քաջալերե կոր։

Ողջ ըլլա դարձյալ, որ հարաբերությոլններր գյուրացնելա համար Թրամվեյ հաստատեց, գծին վրա գտնվողներուն ոտքեն կտրեց, որ չկարենան քալել ու կառք նստին, ոմանց ալ կես մեջքեն կտրեց, որ ճամբա բացվի։