Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/201

Այս էջը սրբագրված է

ԱԶԳ

<4>

Քանի մը շաբաթե ի վեր մեր ընթերցողներեն շատերր նամակներ կը ղրկեն խնդրելով, որ թերթերնուս մեջ ծաղրանակար դնելը և երգիծական կենսագրությանց հրատարակությունը շարունակենք։

Ի սկզբանե անտի մեր ընթերցողներն գոհ ընելու համար բնավ բան մը խնայած չըլլալով՝ բնականաբար ուշադրության պիտի առնեինք մեր ազնիվ ընթերցողաց այս խնդիրքը։

Հայտնի է, որ թերթերնիս դյուրամատչելի ընելով՝ ընթերցասիրությունն ազգայնոց մեջ ծավալելու համար ամեն զոհողությունը ըրած ենք և պիտի ընենք, սակայն գիտնալով, որ ծաղրանկար պատկեր մը առնվազն ութսուն ղուրուշ ավելի ծախսի կարոտ է, կամ ընթերցողաց այս խնդիրքը մերժելու պիտի ստիպվեինք և կամ թերթին գինը նախկին գնույն վերածելու պիտի հարկադրվեինք: Վերջինն մեզի և ընթերցողաց ավելի գոհացուցիչ գտնելով և սակայն ամեն օր քառասուն փարա վճարելն ալ ընթերցողաց մեծ մասին ծանր գալն ալ նկատելով՝ որոշեցինք հինգշաբթի ավուր թերթեն սկսյալ շաբաթը երեք անգամ հրատարակել ծաղրանկարով և ավելի ընտիր և զվարճացուցիչ նյութերով։

Անտարակույս ենք, որ մեր այս որոշումը ամեն կարգի ընթերցողաց հաճո պիտի թվի, որով իրենց քաջալերությունը պիտի բազմապատկեն կարևոր ձեռնարկներու մեջ իրենց ավելի գոհացուցիչ ծառայություններ ընելու ուժ մը տալու համար։

Այս առթիվ կը ծանուցանենք, որ 300 թիվի համար բաժանորդագին վճարած մեծապատիվ բաժանորդներովն 300 թիվ ամբողջ պիտի տրվի։

Նորեն բաժանորդ գրվիլ ուզողները տարեկան չորս արծաթ մեճիտ պիտի վճարեն 150 թերթի համար։