Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/202

Այս էջը սրբագրված է

ԿԵՑՑԵՆ ՊԱՐԱՀԱՆԴԵՍՔ…

Դեռ անցյալ շաբթու ըսած էի, ահավասիկ այսօր նորեն կըսեմ, և թերևս գալ շաբթու դարձյալ պիտի ըսեմ, թե մարդիկ՝ մեծ ու պզտիկ, ծեր ու տղա, հարուստ ու աղքատ ինքզինքնին զվարճությանց տված են։ Հառաջադիմութսունն աղգերնուս մեջ մտնայեն ի վեր հրապարակի վրա պարահանդես մ’է կերթա, երեկույթ մ’է կուգա։ Մարդիկ անչափ սորվեցան զվարճությանց, որ եթե աղքատի մը համար հինգ փարա ուզես՝ զիս զվարճացո՛ւր, որ տամ, կ’ըսե կոր։ Մարդերն բարեգործություն ընելու հրավիրելու համար, աղքատներուն օգնելու, հորդորելու համար ինչ հարկ կա քարոզ կամ բարոյական խրատներ տալու, պարահանդես մը տո՛ւր, քսակնին պարպե։ Մարդկությունն օր ըստ օրե իյնալու մարդասիրությունն կորսվելու վրա է։ Աղքատներուն ի պարահանդես մը կը տրվի, վազող վազողի կ’ըլլան, կըսլոռան, կը ցատկեն, կը խաղան, կը պարեն, կը խմեն, կ’երգեն, կը գրկվին, կը սիրեն, կը սիրվին, մինչև առտու ճանան ու աղքատներուն ողորմություն տված կը ըլլան… Ողորմություն մը առնելու համար պարահանդես մը տա՜լ… մարդերն ողորմածության վարժեցնելու համար շռայլության վարժնցունե՜լ… մարդոց մեկ առաքինություն սորվեցնելու համար առաջուց քանի մը տեսակ մոլություն սորվեցունել… աղեկ բարոյականովթյուն… կեցցեն պարահանդեսք, անկցի՛ մարդկություն։

Մարդկության արժեթուղթերն հրապարակի վրա օր ըստ օրե իյնալու վրա են․ զվարճությանց արժեթուղթերն ալ ընդհակառակն՝ բարձրանալու վրա էն, վա՛յ անոնց, որ մարդկության արժեթուղթեր ունին և հույսերնին անոնց վրա դրած են։

ճշմարտությունն աս է, ողորմությունն շնորհ ըլլալե դադրեցավ, պարահանդեսով ծախու առնվիլ սկսավ։ Եթե կուզես, որ մեկը բեզի օգնեէ կամ դուն պարելու ես, որ դիմացինդ զբոսնու, կամ դուն չաչելու ես այն խաղալու է, որ զվարճանա և ստակ տա. եթե զվարճացնելու ճամբան չգտար՝ ժամանակ մի՛ կորսնցներ, անոր ասոր գլուխն ալ մի՛ ցավցուներ, շիտակ գերեզմանին ճամրան բռնե։ Տասնևիններորդ դարուս բարոյականությունն սա է՝ այն որ զվարճացնելու կարող չէ, անարժան է ապրելու։ Այս ճշմարտությունն Շոբերը մեզմե շատ կանուխ զգացած են, որ գարնան միջոցին շրջակա գեղերեն Պոչիս կը թափվին, մին տիկն ուռեցնելով անոր սրնգին վրա բոլքաներ կ’եղանակե, ուրիշ մ’ալ