Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/203

Այս էջը սրբագրված է

անոր դեմն անցած ոտքերն ու խալբախն գետին զարնելով սրնգին եղանակին կը հարմարցնե, կը պարե, կը զվարճացնե, կը խնդացնե ու ստակ կը ժողվե։ Այս ճշմարտութենեն սա ճշմարտությունը կը հետևի, որ մարդիկ զվարճությանց համար ստակ կուտան այլ ողորմելու համար չեն տար։ Այս մոլությունն եթե այսպես շարունակվի Պոլսո բոլոր մուրացկաններն առջևնին սրինգ և թմբուկ ձգած սպանդարամետական տոներ պիտի կատարեն Պոլսո փողոցներուն մեջ։ Կամաց կամաց մենք ալ պիտի մասնակցենք այս տոներուն, խոսելու տեղ պիտի երգենք, քալելու տեղ պիտի պարենք… մեր ետևեն Ազգային հիվանդանոցն ու վարժարաններն ալ պիտի սկսին պարել…։

Պար չգիտցողներու Աստված համբերություն տա…։

ԱՐԻՖԻՆ 2ԻՅԼԵՍԻ

<1>

Լա Պել Էլենին հաջորդեց Արիֆին հիյլեսի, ինչպես որ լուսո էր հաջորգե խավարն։

Անցյալ հինգշաբթի գիշեր Օրթագյուղի թատրոնին մեջ կայացվեցավ Արիֆին հիյլեսի անուն կատակերգությունը, և հանդիսականք բավական լացին։

Թողլով, որ խաղը հասարակաց համեստությոսնն վիրավորելու չափ անբարոյական խոսքեր կը պարունակն, թողլով, որ բնականեն դուրս դեպքեր կը ներկայացնե, թողլով, որ ո՛չ նյութ ունի, ո՛չ հիմն, ո՛չ թատրերգության պահանջած օրենքն ու կանոն, այս ամենը թողլով՝ խազին եղանակներն կը հանդիմանեն խաղին հեղինակն Պուալոյին աս խոսքերովն թե՝ Ով որ բնականապես օժտյալ չէ Ապոզոնեն, թո՛ղ հեռի կենա բանաստեղծական ձեռնարկություններեն։

Ապողոն շատ խստությամբ վարված է պարոն Չուխաճչանին հետ, ամենաչնչին օժիտ մը անգամ չէ տվեր իրեն։ Կ’երևի թե Ապոզոնի նեղ վիճակին մեջ պարոն Չուխաճյան դիմեր է իրեն։

Եղանակներն բնավ օբերա-քոմիքի եղանակներ չեն․ լացնելու հարմարություն ունին քիչ մը… եթե մարդս մեռել ունենա։ Պարոն Չուխաճյան պարտավոր էր գոնե արձակ խոսքերն իր եղանակին հարմարեցնել, երբ տեսավ, որ իր եղանակն անհնար էր անոնց հարմարիլ, որով դերասանը խոսած ատեննին չէին խնդացներ ու երգած ատեննին չէին լացուներ, և հանդիսականը ալ չէին