Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/204

Այս էջը սրբագրված է

շվարեր մնար խնդալու և լալու մեջ։ Մեկ խոսքով պարոն Չուխաճյան քնար մը ունի, որ անկարող է խնդացունել…։


Լրագրաց ոմանց Արիֆն մինչև երկինք բարձրացունելն զարմանք չպատճառեր մեզ, որովհետև ազգային ողբերգությանց ամենեն անպիտաններն ալ Արիֆին չափ և Արիֆեն ավելի գովեստներ ընդունած են։ Ամեն վաճառական իր ապրանքն սուղ և շուտ ծախերս միջոցներն կը գործածե, և լրագիրք այսպիսի վաճառքներու համար ճարպիկ թեզկահտարներ են։


Օրիորդ Լուսնակին և պարոն Աճեմյանին գալով՝ հրապարակավ կը շնորհավորենք զիրենք, որ իրենց քաղցր և գրավիչ ձայներովն հաջողեցան պարտկել պարոն Չուխաճյանին քնարին տկարությունն, որ առանց Լուսնակի և Աճեմյանի ի մահ կը մատներ Արիֆը և յուր հիյլեներր։


ԱՐԻՖԻՆ ՀԻՅԼԵՍԻ

<2>

Վերջին թիվերնուս մեջ խոսած էինք այս խաղին վրա, և խոսածնիս բավական պիտի համարեինք, եթե հիշյալ խաղին անբարոյականությանը վրա ետևե ետև նամակներ չընդունեինք։ Մեզի հասած նամակներն կը խնդրեն մեզմե, որ աղաչենք Օրթագյուղի պատվարժան թաղական խորհրդույն, այլևս թող չտալ, որ հիշյալ անբարոյական և ընտանյաց համեստությունն վիրավորող թատրերգությունն նորեն մուտ գտնե Օրթագյուղի բարեսիրաց թատրոնին մեջ՝ առարկելով թե՝արդեն անգամ մը գացողներն երկրորդ անգամ չեն գացած և թե՝ պատվավոր ընտանիքի մր չվայլեր հիշյալ խաղին ներկա գտնվիլն և այլն։

Մեր թերթը, որ միայն և միմիայն անբարոյականությունն ու մnլություններն հարվածելու պաշտոնն ունի, չկրնար խուլ և համր մնալ ասանկ օրինավոր և բարենպատակ առաջարկության մը առջև և թաղական խորհրդույն ուշադրությունը հրավիրելեն ետքը կը Հսնդրե նաև Վարդովյան էֆենտիեն՝ ուսկից պարոն Չուխաճյան հինգ ներկայացման համար վարձու բռնած է հիշյալ թատրոնը, որ ինք վնասելով՝ հասարակաց բարոյականությանն չվնասե ու արգիլե հիշյալ խաղին ներկայացումն։ Թեպետև չենք կարծեր, որ պատվավոր ընտանիքներն՝ անգամ մը ներկա գտնվելեն ետքը փափագին երկրորդ անգամ ալ ներկա գտնվիլ։